դիրքապահներ
Մարդու իրավունքների միակ պաշտպանները մեր դիրքապահներն են. Բեգլարյան
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլաչյանը գրառում է կատարել Facebook-ում: «Վերահաստատում եմ՝ մարդու իրավունքների միակ պաշտպանները մեր դիրքապահներն են: Ձեր ցավը տանեմ, տղե՛րք, մենք բոլորս ձեզ հավատում ու սատար ենք ձեր սուրբ առաքելության մեջ»: https://www.facebook.com/artak.beglaryan/posts/3698458396859037
Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ
ՊԲ-ից հայտնում են, որ օգոստոսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 6000 կրակոց: Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են համապատասխան գործողությունների և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն…
Պուտինը և Էրդողանը քննարկել են իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանին
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը ու Ռեջեփ Էրդողանը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը՝հայ-ադրբեջանական պետական սահմանին սրման շուրջ։ ՌԴ նախագահը ընդգծել է, որ շատ կարևոր է լարվածության աճը խթանող ցանկացած գործողության անթույլատրելիությունը: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել համակարգել ջանքերը տարածաշրջանի կայունացման նպատակով: «Երկու որկների ղեկավարները նշել են, որ…
5-րդ զորամիավորման մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 25-ին մարտական հերթապահության կազմակերպման գործընթացն ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր։ Արձանագրվել է, որ հենակետերն ապահովված են մարտական հերթապահության կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով, մշտադիտարկվում են հակառակորդի գործողությունները, խստագույնս պահպանվում են հերթապահության կրման անվտանգության կանոնները։ Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին և դիրքերի…
Անցնող շաբաթ հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց
ԱՀ պաշտպանության բանակից հայտնում են, որ հուլիսի 18-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 260 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Աշխատանքները սկսված են, շինանյութի մատակարարում է կատարվել․ Տավուշի մարզպետ
Իջևանի տեղեկատվական կենտրոնում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշել է, որ այսօր ունեցել ենք խաղաղ օր, և բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին։ «Ինքս եղել եմ գյուղերում, ծանոթացել եմ ընթացքին։ Առաջնահերթ վերականգնում ենք այն տները, որոնք երկար նախագծային աշխատանքներ չեն պահանջում։ Աշխատանքները սկսված են, շինանյութի մատակարարում է կատարվել։ Աշխատանքները շատ ակտիվ իրականացվում են Այգեպար գյուղում,…
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ
ԱԺ-ի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: «Հեռախոսազրույցի ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է վերջին օրերին ՀՀ հյուսիսարեւելյան շրջանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները, խաղաղ բնակչության, տների և մանկապարտեզների հրետակոծումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու պաշտոնական սպառնալիքը: Արարատ…
Ֆոտոապացույցներով մենք ունենք 10 դիակի դուրսհանման փաստ. Արծրուն Հովհաննիսյան
Հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ Արցախի Հանրապետության և ՀՀ այլ սահմանագոտիներում իրադրությունը շարունակում է մնալ հանգիստ: Արծրուն Հովհաննիսյանը հավելել է, որ այս պահին իրավիճակի փոփոխություն դեռ չկա: ԱԻ նախարարը կառավարության նիստում հետաքրքրվել էր՝ ի՞նչ գույնով ներկեն ԱԻՆ-ի մեքենաները հակառակորդի թիրախ չդառնալու համար, այս թեմայով Արծրուն Հովհաննիսյանն ասաց,…
Ամենաշատը տուժել է Այգեպարը. Արման Թաթոյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնեց, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում հակառակորդը հրետակոծել էր «Տավուշ-տեքստիլի» և Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի ուղղությամբ: «Սա դատապարտելի է և մտահոգիչ, քանի որ «Տավուշ-տեքստիլ»-ը արտադրում է բժշկական դիմակներ և համավարակի պայմաններում հարցը մարդասիրական տեսանկյունից է դիտարկվում և միջազգային մարդասիրական նորմերի խախտում է: Մինչ հրետակոծելը ԱԹՍ-ներով…
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ
Հուլիսի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր իրանցի գործընկերոջը ներկայացրեց Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակը։ Երկուստեք ընդգծվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման, համակարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։
Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ
Արցախի Պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Անցնող շաբաթ հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց
ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: ՊԲ-ի առաջապահ ուժերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, շարունակել են հստակորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները:
Գործնական պարապմունք դիրքապահների հետ
4-րդ զորամիավորման զորամասերից մեկում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ անցկացվել է ցուցադրական գործնական պարապմունք: Ստորաբաժանումների հրամանատարները և դիրքերի ավագները հրահանգավորել են անձնակազմին՝ հաշվի առնելով առաջադրված մարտական խնդիրների առանձնահատկությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Մեկ շաբաթում հակառակորդը արձակել է 1000 կրակոց
Դեկտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն…












