fbpx
Զինված Ուժեր

Աշխատանքները սկսված են, շինանյութի մատակարարում է կատարվել․ Տավուշի մարզպետ

Իջևանի տեղեկատվական կենտրոնում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշել է, որ այսօր ունեցել ենք խաղաղ օր, և բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին։

«Ինքս եղել եմ գյուղերում, ծանոթացել եմ ընթացքին։ Առաջնահերթ վերականգնում ենք այն տները, որոնք երկար նախագծային աշխատանքներ չեն պահանջում։ Աշխատանքները սկսված են, շինանյութի մատակարարում է կատարվել։ Աշխատանքները շատ ակտիվ իրականացվում են Այգեպար գյուղում, վաղը կսկսվեն նաև Ներքին Կարմիրաղբյուր գյուղում»։

Մարզպետը հավելել է, որ բնակիչները դիմել են իրեն՝ համարելով, որ դեռ շուտ է վերականգնման աշխատանքները սկսելու համար, մինչդեռ մարզպետը շեշտել է, որ պետք է սկսել հենց այսօրվանից: Մարզպետը խոսքի վերջում ավելացրել է, որ առաջիկայում պետք է հասնեն այնպիսի արդյունքի, որ սահմանապահ գյուղերի բնակիչները նման հարցեր չտան, նրանք ունեն առավելություն:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/563081581055982/?epa=SEARCH_BOX

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ