դպրոց
Արթիկի հիմնական դպրոցում չարաշահումներ են բացահայտվել
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Համագործակցելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արթիկի բաժնի ծառայողների հետ, ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում պարզվել է, որ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի նախկին տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 1996…
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են Գյումրու N27 դպրոցի տնօրենն ու գործավարուհին
Կաշառք ստանալու կասկածանքով քիչ առաջ ձերբակալվել է Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրենը կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 309-րդ…
ԿԳՆ-ն հայտնում է Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային քոլեջում ուսումնական գործընթացի վերականգնման մասին
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային քոլեջում ուսումնական գործընթացն ամբողջությամբ վերականգնված է: ՀՀ ԿԳ նախարարության կողմից քոլեջին տրված է հանձնարարություն` դասացուցակում կատարել փոփոխություններ և նախորդ օրերի բացթողնված դասերը լրացնել հավելյալ դասընթացներով:
Սան Պաուլոյում եռօրյա սուգ է՝ դպրոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն ցավակցություն է հայտնել չորեքշաբթի Սան Պաուլոյում երկու չարագործների զինված հարձակման հետևանքով դպրոցի աշակերտների ու աշխատակիցների զոհվելու կապակցությամբ: Ավելի վաղ Սան Պաուլո նահանգի ղեկավար Ժոաու Դորիան եռօրյա սուգ է հայտարարել տարածաշրջանում ողբերգական միջադեպի կապակցությամբ: Բրազիլիայի ղեկավարը Twitter-ում գրառում է կատարել․ «Ցավակցություն եմ հայտնում Սան Պաուլո նահանգի Սուզանու մունիցիպալիտետում դպրոցի վրա անմարդկային հարձակման…
Նիգերիայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվն ավելացել է
Նիգերիայում դպրոցի շենքի փլվելու հետևանքով մահացածների թիվը հասել է 18-ի, տուժել է առնվազն 41 մարդ, հայտնել է Nation թերթը: Ավելի վաղ հաղորդվում էր 8 զոհի և 37 փրկվածի մասին: Շենքի փլատակներից դուրս է բերվել 41 մարդ: Այսօր փրկարար գործողությունը փլուզման վայրում շարունակվելու է: Եռահարկ շենքը, որտեղ գտնվում էր դպրոցը, փլվելէ չորեքշաբթի , ավելի քան հարյուր…
Նիգերիայում փլատակների տակից դուրս են բերել 37 մարդու
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Նիգերիայի Լագոս քաղաքում դպրոցի փլուզման հետևանքով 100 մարդ մնացել է փլատակների տակ: РИА Новости-ն հայտնում է, որ փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 37 մարդու: Նրանց գործողությունը շարունակվում է: Դեռ հաղորդվում է 8 զոհի մասին:
Նիգերիայում դպրոց է փլուզվել. 100 մարդ մնացել է փլատակների տակ
Նիգերիայի Լագոս քաղաքում փլուզվել է երեքհարկանի շենք, որում դպրոց է գտնվել. հայտնում է РИА Новости-ն: Տեղեկության համաձայն` 100 մարդ մնացել է փլատակների տակ, մի քանի աշակերտ հիվանդանոցում է: Ներկա պահին զոհերի մասին հստակ տեղեկություն չկա:
Պատմության դասագրքերում մարտի 1-ի իրադարձությունների ներկայացումը վերանայելու համար ստեղծվել է հանձնաժողով
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվել է պատմության մասնագետներից կազմված հանձնաժողով, որը քննարկում է պատմության դասագրքերի վերանայման հարցը՝ պայմանավորված 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների ներկայացմամբ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարար Արայիկ Հարությունյանը: «Իմ հրամանով ստեղծվել է բուհերից, դպրոցներից պատմության մասնագետների ներգրավմամբ հանձնաժողով: Եվ հիմա այդ ուղղությամբ քննարկում է ընթանում: Կարծում եմ, որ…
Մերձմոսկվայում փլուզվել է դպրոցներից մեկի ճաշարանի տանիքը
ՌԴ ԱԻՆ-ից հայտնում են, որ Մերձմոսկվայում փլուզվել է դպրոցներից մեկի ճաշարանի տանիքը, հայտնում է РИА Новости-ն; Ըստ աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել Տրոպարևո համայնքում: Ուսումնական հաստատությունում գտնվել է 226 մարդ, բարեբախտաբար ոչ-ոք չի տուժել: Փլուզումից հետո դասերը չեղարկվել են:
Հրդեհ Սարատակ գյուղի դպրոցում
Փետրվարի 11-ին` ժամը 04:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Սարատակ գյուղի դպրոցի դասարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարատակ գյուղի դպրոցի դասասենյակներից մեկում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:51-ին,…
Մոսկվայի Զելենոգրադ շրջանի դպրոցում հրդեհ է բռնկվել
Մոսկվայի Զելենոգրադ շրջանի դպրոցում հրդեհ է բռնկվել: Շինությունից տարհանվել է ավելի քան 150 աշակերտ: Այս մասին ТАСС-ին հայտնել են արտակարգ ծառայությունից: Բռնկման տարածքը կազմել է 1 քառ.մ: Հրդեհը մարվել է:
Գյումրիում թալանել են օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մոր ղեկավարած դպրոցը
Գյումրիում հունվարի 12-ին թալանել են օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մոր ղեկավարած դպրոցը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Անհայտ անձը կամ անձինք թալանել են Գյումրի քաղաքի N 18 դպրոցը՝ տանելով ջեռուցման ռադիատորները: Նշված դպրոցի տնօրենը ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մայրն է՝ Շողիկ Ալեքսանյանը:
2019 թվականին Թալիշում կավարտվեն բոլոր շինարարական աշխատանքները
2019 թվականին Թալիշում ավարտվելու են բոլոր ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: Նրա խոսքով՝ երկու փուլով ավարտման մեջ են բնակելի տների վերանորոգման աշխատանքները: «Եվս 8 նոր բնակելի տան շինարարություն է սկսվել: Այսպիսով Թալիշում կունենանք դպրոց, մանկապարտեզ, համայնքային կենտրոն, հանդիսությունների դահլիճ, հասարակական նշանակության շենք»,- նշել է Կ.…













