Դրիս Մերտենս
34-ամյա Դրիս Մերտենսը հայտնվել է Բարսայի ուշադրության կենտրոնում
Կատալոնական «Բարսելոնան» կարող է ձեռք բերել «Նապոլիի» ֆուտբոլիստ Դրիս Մերտենսին։ Այս մասին գրում է Fichajes-ը։ Նշվում է, որ 34-ամյա հարձակվողը պետք է փոխարինի Լյուկ Դե Յոնգին, ում վարձակալական ժամկետն ավարտվում է 2022-ի ամռանը։ Հենց այդ ժամանակ է «Բարսան» ծրագրում գնել Մերտենսին։
Նապոլին երկարաձգեց Մերտենսի հետ պայմանագիրը
Իտալական «Նապոլին» երկարաձգել է պայմանագիրը ակումբի հարձակվող Դրիս Մերտենսի հետ։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Մերտենսը դարձավ «Նապոլիի» պատմության լավագույն ռմբարկուն՝ խփելով իր 122-րդ գոլը։ Felice di stare insieme ancora a lungo. Evviva Dries! #ADL pic.twitter.com/paiJ72irkX — AurelioDeLaurentiis (@ADeLaurentiis) June 17, 2020
Մերտենսը դարձավ Նապոլիի պատմության լավագույն ռմբարկուն
«Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում գրավեց Միլանի «Ինտերի» դարպասն ու դարձավ իր ակումբի պատմության լավագույն ռմբարկուն՝ 122 գոլով։ Նա վերջին գոլով շրջանցեվ Մարեկ Համշիկին, ով դարձել է 121 գոլի հեղինակ։ Մերտենսը «Նապոլիում» անցկացրել է 311 խաղ։ Նա այս ցուցանիշով 8-րդն է, իսկ առաջինը Համշիկն է՝ 520 խաղով։
Տոտենհեմը կանգնել է լուրջ ֆինանսական խնդիրների առաջ կորոնավիրուսի համաճարակի պատճառով
Նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար Լոնդոնի «Տոտենհեմը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում գումար չի ծախսվելու։ «Տոտենհեմը» լուրջ ֆինանսական խնդիրներ ունի աշխարհում հայտարարած կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Դրա պատճառով հնարավաոր է, որ ղեկավարությունը նվազեցնի ֆուտբոլիստների աշխատավարձը։ «Տոտենհեմի» ղեկավարությունը փորձելու է պայմանագրեր կնքել այն ֆուտբոլիստների հետ, որոնք ամռանը ստանալու են ազատ գործակալի կարգավիճակ: Ամռանը ազատ գործակալի կարգավիճակ ստանալու են…
Նապոլիի հարձակվողը կարող է հայտնվել Յուվենտուսում
«Նապոլիի» ֆուտբոլիստ Դրիս Մերտենսը կարող է տեղափոխվել «Յուվենտուսում»։ Sky Italia-ի հաղորդմամբ՝ կողմերն արդեն սկսել են բանակցությունները։ Նշվում է, որ Մերտենսով հետաքրքրվում են նաև «Ռոման» և «Ինտերը»։ Հարձակվողի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև այս տարվա հունիսը։
Նապոլիի առաջատարներից մեկը կարող է տեղափոխվել Չինաստան
«Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը հնարավոր է լքի Իտալիան: Ինչպես վստահեցնում է Calciomercato-ն, 31-ամյա բելգիացու ծառայություններով հետաքրքրված են Չինաստանում: «Նապոլին» իր ֆուտբոլիստից պատրաստ է բաժանվել 28 մլն եվրոյի դիմաց: Խաղացողն էլ դեմ չէ կարիերան Չինաստանում շարունակելուն: Հաղորդվում է նաև, որ հարձակվողի աշխատավարձը, որ կազմում է 4 մլն եվրո, կկրկնապատկվի: Մերտենսը «Նապոլիում» հանդես է գալիս 2013 թվականից:…







