Դրոն

  • Չինաստանում մատակարարման ծառայություն իրականացնող Meituan ընկերությունը հայտնում է, որ օգոստոսի 6-ից սկսել է առաքումներ իրականացնել անօդաչու թռչող սարքերի միջոցով, մասնավորապես՝ Մեծ պարիսպ այցելած զբոսաշրջիկների համար։ Չինական պետական CCTV հեռուստաընկերությամբ հեռարձակված տեսանյութում դրոնը թռչում է Չինական մեծ պարսպի տարածքում։ Ընդամենը հինգ րոպեի ընթացքում այն կարող է տեղ հասցնել ուտելիք, խմելու ջուր և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Սա…

    Չինաստանում դրոններն առաքիչ են աշխատում
  • Ճապոնական Kawasaki ընկերությունը ներկայացրել է իր ամբողջովին ռոբոտացված համակարգը, որի շնորհիվ հնարավոր է բեռնափոխադրումներ իրականացնել։ Այս մասին հայտնում է New Atlas-ը։ Նշվում է, որ ողջ համակարգի ամենաէական տարրերից մեկը K-Racer X1 անվանումով դրոնն է, որն ունի փոքր ավտոմեքենայի չափսեր։ Ներկա պահին սրա շնորհիվ հնարավոր է տեղափոխել մինչև 100 կիլոգրամ բեռ, բայց ժամանակի ընթացքում այս թիվը…

    Kawasaki-ն ներկայացրել է բեռնափոխադրումների ամբողջական ռոբոտացված համակարգը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • ԱՄՆ-ում առաջին անգամ դրոնով նկարահանումներ են իրականացվել անմիջապես փոթորիկի ներսից, որը ընդգրկվել էր 4-րդ մակարդակի փոթորիկների շարքում։ Սրա նախաձեռնողը Salidrone ընկերությունն է ու NOAA-ն։ Անօդաչուն իր վրա հատուկ թև ունի, որի շնորհիվ վերջինս կարողանում է աշխատել նման էքստրեմալ պայմաններում։ Դրոնի հավաքած տվյալները շատ կարևոր են, քանի որ դրանց շնորհիվ հնարավոր կլինի ավելի արդյունավետ կանխատեսել մոտալուտ…

    ԱՄՆ-ում նկարահանել են, թե ինչ է կատարվում փոթորիկի ներսում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրում է․ «Սմերչը, Լոռան, Դրոնը և նորագույն բոլոր զինատեսակները չափազանց կարևոր են: Ես դրանց մասին տարիներ շարունակ գրել եմ, հիմնավորել հինգերորդ սերնդի պատերազմի կարևորությունը և այլն, սակայն միևնույնն է ամենաառաջին գործոնը կամքն է, կամքի գործոնը, եթե չես ուզում պարտվես չես պարտվում»: https://www.facebook.com/arcrun/posts/3439743942727856?__cft__%5B0%5D=AZUEA33ahzK_6CA3rtLSAXn5vzB8ABdcxq15KMIs4W8VS9xwKBvpet4ieSvXUiJ_0QBgymKYwF6sMj3NFwWStaPHSEoipw81KBsTxDd34uJ1CN_quAW51qgs534OY9IHKSs&__tn__=%2CO%2CP-R

    Ամենաառաջին գործոնը կամքն է․ Հովհաննիսյան
  • «Զենիթի» ֆուտբոլիստ Մալկոմը, ով դարձել է թիմի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, իր մրցանակը ստացել է դրոնի միջոցով։ Ակումբը Մալոկմի մասնակցությամբ տեսանյութը տեղադրել է Twitter-ի էջում։ #ЭтоМощно: Малком получил приз «G-Drive. Лучший игрок марта» с помощью дрона #ЗенитДоставляет #этоважно #оставайтесьдома pic.twitter.com/ZiwaZjpnLi — ФК «Зенит» (@zenit_spb) April 10, 2020

    Մալկոմին մրցանակը փոխանցել են դրոնի միջոցով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Իսպանիայի երթևեկության գլխավոր վարչությունում հայտարարել են, որ վերը նշված նպատակներով արդեն ձեռք է բերվել 11 անօդաչու թռչող սարք, որից 3-ն արտոնագրվել է Իսպանիայի օդերևութաբանական կենտրոնի կողմից՝ տվյալների հավաքագրման համար: Հեռակառավարվող անօդաչու թռչող սարքերը պարեկելու են այն վայրերում, որտեղ ամենից հաճախ են պատահարներ գրանցվում, ինչպես նաև ճանապարհներին, որտեղ մեծ է հեծանվորդների, մոտոցիկլետների և հետիոտների թիվը: Բացի…

    Իսպանիայում դրոնները կսկսեն բռնել կանոնները խախտող վարորդներին
  • «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Դմիտրիևը հայտարարել է, որ կոնցեռնը «ZALA Լանցետ» հարվածային դրոն-կամիկաձե է ներկայացրել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն։ Նշվում է՝ այս սարքը չի կորցնում օպերատորի հետ տեսահաղորդակցությունը, քանի դեռ չի խոցել թիրախը: Դրոնը ներառում է հետախուզական, կապի, նավիգացիոն և գերճշգրիտ հարվածային տարրեր: Բացի դրանից՝ այն ի վիճակի է հարվածներ հասցնել տարբեր միջավայրերում,…

    «Կալաշնիկով»-ը հարվածային դրոն-կամիկաձե է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • 2019-ի հունիսից Wing մասնավոր ընկերությունը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում սկսելու է դրոններով սնունդ առաքել: Այն պետք է մի քանի րոպեների ընթացքում տեղ հասցնի պատվերը: Այս մասին ընկերությունը հայտնել է իր բլոգում: Դրոնները պատվերները մատակարարելու են երկու գործընկեր ընկերություններից՝ Herkku Food Market սուպերմարկետից և Cafe Monami ռեստորանից: Ընկերությունը նշում է, որ դրոններն ավտոմոբիլային առաքման լավագույն այլընտրանքն են:

    Ֆինլանդիայում դրոններով սնունդ կառաքեն
  • Նիդեռլանդների Քաթվեյք քաղաքում անցկացվել են դրոնների մարտեր: Ըստ կազմակերպիչների՝ նման մրցույթները նպատակ ունեն ոչ միայն զվարճացնելու հանդիսատեսին, այլև աջակցել այնպիսի անօդաչու թռչող սարքերի ստեղծմանը, որոնք կարող են լինել արդյունավետորեն օգնել դիմակայելու հանցագործների դրոններին:

    Նիդերլանդներում դրոնների մարտեր են անցկացվել