fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում նկարահանել են, թե ինչ է կատարվում փոթորիկի ներսում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ԱՄՆ-ում առաջին անգամ դրոնով նկարահանումներ են իրականացվել անմիջապես փոթորիկի ներսից, որը ընդգրկվել էր 4-րդ մակարդակի փոթորիկների շարքում։

Սրա նախաձեռնողը Salidrone ընկերությունն է ու NOAA-ն։

Անօդաչուն իր վրա հատուկ թև ունի, որի շնորհիվ վերջինս կարողանում է աշխատել նման էքստրեմալ պայմաններում։

Դրոնի հավաքած տվյալները շատ կարևոր են, քանի որ դրանց շնորհիվ հնարավոր կլինի ավելի արդյունավետ կանխատեսել մոտալուտ փոթորիկներն ու դրանց տեսակը, վտանգավորության աստիճանը և այլն։ Ճշգրիտ կանխատեսման շնորհիվ էլ ավելի արդյունավետ կերպով կիրականացվի մարդկանց անվտանգության ապահովումը։

Հաղորդվում է, որ դրոնն աշխատել է 15 մետրանոց ալիքների ու 240 կմ/ժ քամու արագության պայմաններում։

https://www.youtube.com/watch?v=jZvV3-vl5IQ

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ