դրոշ
Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում հայ հոգևորականները 2025 թվականի ապրիլի 19-ին պատշգամբներից մեկում բռնել են Արցախի դրոշը, նույն օրը, երբ տաճարում վառվել է Սրբազան կրակը։
Քիմ Քարդաշյանը հայտնվել է American Dream Issue ամսագրի հատուկ թողարկված համարի շապիկին և արժանացել երկրպագուների քննադատությանը: Լուսանկարներն ու տեսանյութերը հայտնվել են աստղի ինստագրամյան էջում: Հեռուստաաստղը ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկի համար կեցվածք է ընդունել ջինսե տաբատով և վարտիքով՝ Միացյալ Նահանգների դրոշի դիմաց կանգնած: Երկրպագուները հայհոյել են Քարդաշյանի կերպարը՝ մեկնաբանություններ թողնելով հրապարակման տակ, որը հավանել է ավելի…
Սինգապուրի դրոշով լցանավը խրվել է ծանծաղուտի մեջ Սուեզի ջրանցքում, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրները։ «Սինգապուրի դրոշով լցանավը խրվել է ծանծաղուտի մեջ Սուեզի ջրանցքում»,- հայտնում է հեռուստաալիքը։ Չինաստանից Ռոտերդամ ուղևորվող 400 մետր երկարությամբ Ever Given լցանավը 2021-ի մարտի 23-ին խրվել է ծանծաղուտի մեջ Սուեզի ջրանցքի 151-րդ կիլոմետրին՝ փակելով այն վեց օրով և արգելափակելով երթևեկությունը։ Նավը…
Արդարադատության նախարարության աշխատակցին ստիպում են աշխատանքից ազատման դիմում գրել, քանի որ նա համարձակվել է Արցախի դրոշը փակցնել իր մեքենայի ետևի ապակուն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը: Նա, մասնավորապես, նշել է. «Աշխատակիցը նախարարին «սպառնացել է», որ հանդես կգա հրապարակային հայտարարությամբ, եթե նախարարը չդադարեցնի ապօրինի պահանջը: Ադրբեջանի ու Հայաստանի…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Արցախի դրոշը ներկելու թեմային։ Պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. կա ձերբակալված (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Նիկոլ Փաշինյանը արդարացվեց Մարտի 1-ի գործով «Մամուլում տեսանյութ է հրապարակվել և շրջանառվել մի քանի անձի կողմից Արցախի Հանրապետության պետական դրոշը ներկելու բովանդակությամբ: Այդ տեսանյութն արձանագրվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից՝…
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։ Նոր օրինագծերի համաձայն՝ ՀՀ նախադպրոցական, հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև պետության կողմից հիմնադրված ՀՀ գիտական, մշակութային…
Երեկ՝ փետրվարի 24-ին Հայաստանն ու Ֆրանսիան նշում էին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Դրա կապակցությամբ՝ Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ գտնվող կամուրջներից մեկը (Pont de l’Archevêché) լուսավորվել է Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշների գույներով։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Սա տեղի է ունեցել Փարիզի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։
Հայաստանի դրոշը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանը իր քաշային կարգում ճանաչվել է լավագույնը։ Այս մասին տեղեկանում ենք Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայից։ Վարկանիշային աղյուսակը հենց UWW-ն է կազմում։ Թարմացված աղյուսակով Ամոյանը 72 կիլոգրամ քաշում լավագույնն է։ Հայ մարզիկն այս նվաճման համար կստանա 10 հազար ԱՄՆ դոլար պարգև։ Նշենք, որ Ամոյանին հաջորդում է Լեհաստանի դրոշի տակ հանդես…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի դրոշի վրա կապույտի երանգը փոխել Է ավելի մուգով: Այս մասին հայտնել է Le Parisen թերթը: Ֆրանսիական եռագույնն այժմ բաղկացած Է մուգ կապույտ, սպիտակ և կարմիր գույներից: Նշվում է, որ որոշումը մասամբ գեղագիտական Է, քանի որ ֆրանսիական դրոշը և ԵՄ-ի դրոշը կողք-կողքի ծածանվում Էին բազմաթիվ վայրերում, և նրանց գույները համընկնում Էին:…
Իտալիայում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Հռոմ։ Սա առաջին դեպք ՀՀ 30-ամյա պատմության մեջ, Հայաստանի նախագահը պաշտոնական այց է կատարում Իտալիա։ Սարգսյանին երկրի նախագահ Սերջո Մատարելլան դիմավորել է Հռոմի Քվիրինալյան պալատի մոտ։ Ի դեպ, Պալատի վրա բարձրացվել է Հայաստանի դրոշը՝ ի պատիվ Սարգսյանի այցի, հայտնում է Sputnik-ը։ Բացի իտալացի գործընկերոջ հետ…
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի աշտարակի գույները լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։ Այս մասին տեղեկանում ենք Եգիպտոսում ՀՀ դեսպանություն։ Սա տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ։ Բացի լուսավորվելը, աշտարակի վրա գրվել է նաև Armenia 30։
Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Նիդերլանդների Մաաստրիխտի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվում է Հայաստանի դրոշը։ «Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ հայկական դրոշը ծածանվում է Մաաստրիխտի քաղաքապետարանի վրա, որտեղ 4-րդ դարում եկել է Սուրբ Սերվասը `առաջին հայը Նիդերլանդներում: Վարչապետ հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի անկախության կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին Անկախ պետությունը մեր անձնական արժանապատվության ու…
Սեպտեմբերի 21-ին Արարատի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Արարատի մարզի Երասխ համայնքում հանդիսավոր արարողությամբ բարձրացվել է այս պահին հանրապետությունում եղած ամենամեծ եռագույնը։ «Դրոշի չափսերը` 6մ×12մ, դրոշակաձողի բարձրությունը 35մ։ Արարողությանը մասնակցել են Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, պետական այրեր, մարզպետարանի աշխատակիցներ, քաղաքացիներ։ Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի նախագահը Այս օրը սրբազան խորհուրդ ունի,…
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահների զորախումբը նշել է Ռուսաստանի Դաշնության պետական դրոշի տոնը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ պաշտոնական կայքից։ Արարողության ընթացքում նշվել է, որ տոնի առթիվ Ռուսաստանից 50 մետր երկարությամբ ու 5 մետր լայնությամբ դրոշ է բերվել։ Այն ցուցադրվել է, հնչել են ռազմահայրենասիրական երգեր ու անցկացվել է երթ։
Երեկ Քաբուլը զավթած «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալներն իրենց դրոշն են բարձրացրել նախագահական նստացայրի առաջ։ Այս մասին տեղեկանում ենք Al Jazeera-ից։ Նշվում է, որ թալիբների վերահսկողության տակ են գտնվում բոլոր պետական կառույցները։ Զինյալները սկսել են նաև բնակիչներին իրենց օրենքները թելադրել։ Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ «շարիաթի օրենքներով» են առաջնորդվելու։