Մալխաս Ամոյանը լավագույնն է իր քաշային կարգում

Ամենադիտվածներ

Ըմբշամարտ․ Ամոյանն ու Չալյանը կպայքարեն ոսկու համար

Հայաստանի դրոշը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանը իր քաշային կարգում ճանաչվել է լավագույնը։

Այս մասին տեղեկանում ենք Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայից։

Վարկանիշային աղյուսակը հենց UWW-ն է կազմում։ Թարմացված աղյուսակով Ամոյանը 72 կիլոգրամ քաշում լավագույնն է։

Հայ մարզիկն այս նվաճման համար կստանա 10 հազար ԱՄՆ դոլար պարգև։

Նշենք, որ Ամոյանին հաջորդում է Լեհաստանի դրոշի տակ հանդես եկող հայ ըմբշամարտիկ Գևորգ Սահակյանը։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ