եզրակացություն
Հայկական ԱԷԿ-ը հանգիստ կաշխատի մինչև 2026թ․-ը․ Բրեդով
Հայկական ԱԷԿ-ի ռեակտորային համակարգը մինչև 2026 թվականը կարող է հանգիստ աշխատել։ Այս մասին, մեկնաբանելով հայկական ԱԷԿ-ի պլանային-նախազգուշական նորոգումից հետո երկրի էներգահամակարգին միանալու մասին տեղեկությունը, ասել է հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսաստանյան կողմի ղեկավար Վլադիմիր Բրեդովը՝ հղում անելով ռուսաստանյան փորձագիտական կազմակերպությունների եզրակացություններին։ Բրեդովը նշեց, որ եզրակացությունը ստացվել է ըստ շահագործման հսկողության և անհրաժեշտ ինժեներական…
Պնդում եմ, որ իմ աշխատանքը լավագույններից է. Ռուբեն Հայրապետյանը՝ ԲՈԿ եզրակացության մասին
Հայաստանի տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող ԲՈԿ հանձնաժողովի եզրակացությանը և կատարել հետևյալ գրառումը. «Դիտարկումներ ԲՈԿ-ի եզրակացության շուրջ • 2014 թվականին գիտական հանդեսում տպագրված հետազոտությանս արդյունքները, երբևէ որևէ տեղ զեկուցած չլինելով, 2016 թվականին ներկայացրել եմ Փարիզում կազմակերպված գիտաժողովին, զեկուցել եմ, ստացել մասնակիցների դրական արձագանքները,…
ԲՈԿ-ը հրապարակել է Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության եզրակացությունը
Բարձրագույն որակավորման կոմիտեն հրապարակել է ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության եզրակացությունը՝ հաստատելով, որ դրանում տեղ են գտել տարբեր աղբյուրներից և հեղինակներից փոխառված նյութեր՝ առանց համապատասխան հղումների։ Եզրակացությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Ռ. Հայրապետյանի դոկտորական ատենախոսության թեման է «Մասնակցային կառավարման զարգացման ուղղությունները տեղական ինքնակառավարման համակարգում (ՀՀ նյութերով)»: Ատենախոսությունը գիտական աստիճան շնորհող 014 մասնագիտական…
Ամուլսարի նախագիծը պետք է անցնի նոր ՇՄԱԳ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան պաշտոնական էջում գրել է․ «Այսօրվա որոշման մասին, որպեսզի տարընթերցումներ չլինեն: Այսօրվա քննարկման ամենավերջում (ինչպես ավելի վաղ տեղեկացրել եմ, ներկա էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը և բոլոր իրավասու նախարարությունների ներկայացուցիչները) ասացի, որ վերջին անգամ եմ հարցը դնում. «Էլարդի» եզրակացության մեջ կա՞ արդյոք մի տվյալ, որից ենթադրում է, որ Ամուլսարի նախագիծը պետք…
Կառավարությունը Ամուլսարի հարցով եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում գրել է․ «Այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետևյալ հանձնարարությամբ. Պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում», – գրել է վարչապետը:
Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի փորձաքննության եզրակացությունը
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ 2019թ. մարտի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է…
ՀՀ ՍԴ-ն ՄԻԵԴ-ից խնդրել է սահմանադրական կարգի տապալման համար պատժի վերաբերյալ եզրակացությունը
Հայաստանի Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին խնդրել է տրամադրել երկրի Քրեական օրենսգրքի սահմանադրական կարգի տապալման համար պատիժ նախատեսող հոդվածի վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը: ՄԻԵԴ հայտարարության մեջ նշված է, որ Հայաստանը երկրորդ երկիրն է, որը նման եզրակացություն է խնդրել Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 16 արձանագրության համաձայն: Առաջին հարցումը 2018 թվականի հոկտեմբերին կատարել է Ֆրանսիան:…
Ամուլսարի վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել. Նաիրա Հարությունյան
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Քննչական կոմիտեն՝ փորձաքննությունն իրականացնող «ԷԼԱՐԴ» ընկերությանը լրացուցիչ հարցադրումներ է առաջադրել, ինչպես նաև՝ պահանջել մի շարք մեկնաբանություններ, ինչի…
Ամուլսարի վերաբերյալ արտասահմանյան ընկերության իրականացրած փորձաքննության եզրակացությունը պատրաստ է. Էրիկ Գրիգորյան
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հունիսի 12-ին Ազգային ժողովում նշեց, որ Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ արտասահմանյան ընկերության իրականացրած փորձաքննության եզրակացությունն արդեն պատրաստ է։ Քննչական կոմիտեն արդեն ստացել է այդ եզրակացությունը, և դա քրեական գործի շրջանակներում ապացույցներ ձեռք բերելու մի մաս է համարվում։ Գրիգորյանը հավելեց, որ Քննչական կոմիտեն գնահատական կտա այս եզրակացության հիման վրա: Նախարարը նշեց, որ…
«Ես շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքին տպավորիչ հաղթանակի համար»,- Ալան Դանք
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար սըր Ալան Դանքնը ողջունել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատանից: Միացյալ Թագավորությունը (ՄԹ) ողջունում է միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը, ըստ որի 2018թ․ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում «անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն…








