Ելք խմբակցություն

  • Մեկ տարի առաջ` փետրվարի 23-ին,  6-րդ գումարման Ազգային ժողովում անցկացվեցին Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ, որը նախաձեռնել էր «Ելք» խմբակցությունը։ Նիստին ներկա էին Մարտի 1-ի զոհերի ծնողները, Ազգային ժողովի պագամավորները, ՀՀ գլխավոր դատախազության առանձնապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը և քաղհասարակության անդամները։ Այդ լսումներից անցել է մեկ տարի, և այսօր Մարտի…

    Դատախազությունը Մարտի 1-ի մասին հիմա և մեկ տարի առաջ
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեկտեմբերի 11-ի վարչության նիստում քննարկել է ԱԺ նախագահի և փոխնախագահների հնարավոր թեկնածուների հարցը: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Այո, ճիշտ է, քննարկվել է ԱԺ նախագահի և փոխնախագահների թեկնածուների հարցը»,- ասաց Սիմոնյանը: Նա չցանկացավ անուններ նշել և այլ մանրամասներ ներկայացնել: 

    «Այո, ճիշտ է, քննարկվել է ԱԺ նախագահի և փոխնախագահների թեկնածուների հարցը»,- Ալեն Սիմոնյան
  • «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծով փորձ է արվելու հնարավորինս սահմանափակել տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի գովազդը։ Նախագծով նախատեսված է, որպեսզի հեռուստառադիոեթերում գովազդ լինի ժամը 24։00-ից մինչև 06։00-ը։ Լոտոների գովազդները կարող են հեռարձակվել 23։00-ից մինչև 06։00-ն»,- ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ այսօր նշեց նախագծի հեղինակ, «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Նա նշեց, որ…

    Լրատվական կայքերում առաջարկվում է արգելել գովազդը