Եկատերինա Դորոդնովա
Մենք ողջունում ենք Հայաստանում հակակոռուպցիոն համակարգի ներդնումը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Քրեական օրենսգրքի հանրային քննարկմանը ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Եկատերինա Դորոդնովան։ Նրա խոսքով՝ համագործակցությունը նոր Քրեական օրենսգրքի մշակման գործում արտացոլում է Հայաստանի և ԵՄ հարաբերությունների մակարդակը։ «Կարևոր է գնահատել բռնության, կոռուպցիայի և հանցագործությունների այլ տեսակների դեմ պայքարի ճանապարհային քարտեզի իրականացումը։ Մոտեցումները, որոնք…