Եկատերինա Զախարիևա
Հայաստանին և Բուլղարիային ուղիղ մշտական ավիահաղորդակցություն է անհրաժեշտ. Զախարիևա
Այսօր Երևանի ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան նշեց, որ Հայաստանին և Բուլղարիային ուղիղ մշտական ավիահաղորդակցություն է անհրաժեշտ: «Իմ առաջին այցն է Հայաստան, հուսով եմ, ոչ վերջին: Մենք խոսում ենք տարբեր լեզուներով, սակայն Բուլղարիան և Հայաստանն ընդհանրություններ ունեն, ինչը ձևավորվել է պատմականորեն: Բուլղարիայում գրեթե 11…
Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Բուլղարիայի փոխվարչապետ ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևան հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Նշենք, որ այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի փոխվարչապետը, ով հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի հետ: Մեկնարկել է Բուլղարիայի փոխվարչապետի պաշտոնական այցը Հայաստան
Մեկնարկել է Բուլղարիայի փոխվարչապետի պաշտոնական այցը Հայաստան
ՀՀ Արտաքին գործերի նախարարության Facebook-ի էջից տեղեկացնում են, որ մեկնարկել է Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի պաշտոնական այցը Հայաստան: Զոհրաբ Մնացականյանի և Եկատերինա Զախարիևայի համատեղ մամուլի ասուլիսը կկայանա հեկտեմբերի 28-ին՝ ժամը 12։10-ին: https://www.facebook.com/MFA.Armenia/photos/a.585841218108745/3704850802874422/?type=3
Բուլղարիայի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան
Բուլղարիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևայի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Վարչապետը համապատասխան որոշում է ստորագրել այցի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2019 թվականի հոկտեմբերի 28-29-ը Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևայի…



