եղիշե կիրակոսյան
ԵԽԽՎ ԻՀ նիստը Երևանում | Գերիների վերադարձի իրավական ու քաղաքական հարթությունները
Դեկտեմբերի 9-ին Հայաստանում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, որի շրջանակում Հայաստան է ժամանել ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսը։ Մինչ նիստի մեկնարկը, նրան և նիստի նախագահող, Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Պաբլո Իսպային ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ քննարկելով նիստի կազմակերպչական հարցերը։ Նիստի մասնակիցներին նախ…
Եղիշե Կիրակոսյանը պարզաբանում է՝ ինչու Հայաստանը դեռևս չի դիմել ՄՔԴ
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պարզաբանել է, թե ինչու Հայաստանը դեռևս չի դիմել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ չնայած այն վավերացվել է փետրվարին։ Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը իրականացնում է Հռոմի կանոնադրության վավերացումից բխող ներքին աշխատանքներ և պատրաստում է համագործակցության օրենքի նախագիծ՝ ՄՔԴ-ի հետ։
Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Արցախը․ Եղիշե Կիրակոսյան
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը քննել է Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ Ադրբեջանը մեծապես ընդգծում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն վճիռը, որի համաձայն Հայաստանը Եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով ունեցել է իրավազորություն ԼՂ-ի նկատմամբ: Ադրբեջանը անուշադրության է մատնում փաստը, որ Դատարանի կողմից իրավազորության որոշումը, Դատարանի նախադեպային…
Իրողությունները դրդել են ՀՀ-ին ակտիվություն դրսևորել միջազգային իրավական մեխանիզմների առումով․ Կիրակոսյան
Երբ Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ, մենք բախվեցինք մարդկային տառապանքների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, գերեվարման և բռնի անհետացման, անհայտ կորածների, գերիների և խաղաղ բնակիչների սպանությունների, իրենց տներից զրկված տասնյակ հազարավոր մարդկանց զրկանքների տխուր իրողությունների հետ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, Երևանում ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի նիստում ասել է միջազգային իրավական հարցերով ՀՀ…
Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանի որոշումը, քանի որ իր վարքագիծն ամբողջ տրամաբանությամբ հակասում է միջազգային իրավունքին. Կիրակոսյան
Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանի որոշումը, քանի որ իր վարքագիծն ամբողջ տրամաբանությամբ հակասում է միջազգային իրավունքին. Եղիշե Կիրակոսյան Տեսանյութը՝ civic.am-ից
Միջազգային դատարանի վերջին որոշումը տեսանելի ազդեցություն ունեցավ Ադրբեջանի վրա. Եղիշե Կիրակոսյան
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անհրաժեշտ է համարում գերեվարված անձանց վերադարձնելու մասով օգտագործել բոլոր միջազգային մեխանիզմները Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար: Ազգային ժողովում պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչ աշխատանք է կատարվում ՄԻԵԴ-ում գերեվարված անձանց Հայաստան վերադարձնելու խնդրով, Կիրակոսյանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ մի քանի գործընթացներ կան գերեվարված անձանց, անհետ կորածների…
Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում կմասնակցի Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն՝ մասնակցելու Հաագայի միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եղիշե Կիրակոսյանին Հաագա գործուղելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եղիշե Կիրակոսյանը կմասնակցի նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը: Կիրակոսյանը Նիդերլանդների Թագավորությունում կլինի դեկտեմբերի…
Հաագայի դատարանում շարունակվում է՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործը
Հաագայում գտնվող ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները, որոնք մեկնարկել էին երեկ։ Հայաստանը պահանջում է Ադրբեջանից փակել «ռազմավարի պուրակ» կոչվածը՝ հենվելով Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիման վրա։ Ադրբեջանը երեկ ասաց, որ այդտեղից հանվել են բոլոր հանվել են մանեկեններն ու սաղավարտները, բայց դա ամբողջությամբ չի բավարարում Հայաստանի…
ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի միջնորդությունը
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների դատավարական գործերը շինծու են և զուրկ են օրինական հիմքից, և դրա համար Հայաստանը միջնորդել է Եվրադատարան, որպեսզի այն պարտավորեցնի Ադրբեջանին կասեցնել այդ դատական գործընթացները, ինչպես նաև Հայաստանի կառավարությանը տրամադրի քրեական գործի բոլոր նյութերը։
Արցախի ԱԺ-ն հյուրընկալել է Հայաստանում ՄԻԵԴ-ի ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը
Մարտի 12-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին: Քննարկվել են ետպատերազմյան իրողությունների հետ կապված հարցեր: Արցախի խորհրդարանի ղեկավարը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող գերեվարված մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը՝ առաջնային համարելով նրանց շուտափույթ հայրենիք վերդարձնելու հարցը: Եղիշե Կիրակոսյանը ընդգծել է,որ հարցը օրակարգում է, և ամեն ջանք…
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն ընդունել է Գերմանիայի արտակարգ ու լիազոր դեսպանին
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին։ Դեսպանին է ներկայացվել Ադրբեջանի կողմից սանձազերզված 44 օրյա պատերազմի ընթացքում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների և պատերազմական գործողությւնների վերաբերյալ տեղեկատվություն: Հատկապես կարևորվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելուն ուղղված քայլերը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե…
Արծրուն Հովհաննիսյանի և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մամուլի ասուլիսը: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/636344330396927/?__cft__%5B0%5D=AZVuAkGZRmPepTHYvWwmD85He0_w0TcEkrr5zk-ETRvq1Y_sWZKOTl4gJCyHpOxVZPDeP0hvIzx7f__Osmd-MecHrEWaedrauDNauC2FHMZnqqrYl2JDVTq8sPqKMuSMTx_sOb_a7-ApQ4hVdVNZCq4MlqbTxxQjBGRrxockqI1RcQrT5qOJ4_9M4-g1ZFm8YU8TcHa4bsjc-JdFU8y-_UcS&__tn__=%2CO%2CP-R
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը
Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը՝ Հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ։ Քննարկվել են Սահմանադրական կարգի հիմունքների վերաբերյալ հարցեր։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցերի։
Բակո Սահակյանը ընդունել է Եղիշե Կիրակոսյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ընդունել է ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին: Քննարկվել են միջազգային իրավական հարթակներում Արցախի և Հայաստանի փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Արցախի նախագահն ընդունել է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ընդունել է ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Քննարկվել են միջազգային իրավական հարթակներում Արցախի և Հայաստանի փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: