ԵՄ դեսպան
Ես ապշած էի Ադրբեջանում վերջերս ձերբակալված լրագրողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքից. ԵՄ դեսպան
Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պետեր Միխալկոն հիասթափություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի կապակցությամբ: Այս մասին նա գրառում է արել «X»-ի իր միկրոբլոգում՝ նշելով. «Ես ապշած էի Ադրբեջանում վերջերս ձերբակալված որոշ լրագրողների նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին հաղորդումներից: Մասնավորապես՝ երիտասարդ կանանց նկատմամբ, որոնց ձեռնաշղթաներ են հագցնում, դատարանի դահլիճում նստեցնում ապակե վանդակներում կամ մերժում են մարդկային տարրական…
Բոլորիս համար Սյունիքը Հայաստանի դիմակայության և ամրության խորհրդանիշն է. ԵՄ դեսպան
Եվրամիությունն աջակցել է Հայաստանի ամբողջ տարածքում պարեկային ծառայության ստեղծմանը թե՛ տեխնիկական աջակցության, թե փորձագիտական ներուժի տրամադրման միջոցով: Ըստ «Արմենպրես»-ի, այս մասին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն, ով մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: «Եվրոպական միության անունից ցանկանում եմ մեր ամուր ներգրավվածությունն ու աջակցությունը հաստատել վերջին…
ԵՄ դեսպանը բոլոր կողմերին կոչ է անում ՀՀ-ում չլարել ներքաղաքական իրավիճակը
Եվրոպական Միությունը չափազանց կարևորում և աջակցում է ժողովրդավարական կառավարման համակարգի բարեփոխումները, իրավունքի գերիշխանության հաստատումը, խտրականության դեմ պայքարը Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորհրդաժողովի ժամանակ այս մասին ասել է ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը: «Մենք մշտապես աջակցել ենք արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանը, ինչի նպատակով երկարաժամկետ ու կարճաժամկետ աջակցություն ենք տրամադրել: Մենք բարձր ենք…
ՄԻՊ-ը ԵՄ դեսպանին ներկայացրել է Արցախում արձանագրած խնդիրների վերաբերյալ մտահոգությունները
ՄԻՊ-ի աշխատակազմը հայտնել է, որ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մարտի 11-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: «Պաշտպանը ողջույնի խոսքում բարձր է գնահատել դիվանագիտական առաքելության և Պաշտպանի գրասենյակի միջև առկա համագործակցության բարձր մակարդակը: Նա մասնավորապես ընդգծել է Անդրեա Վիկտորինի անձնական ջանքերն՝ ուղղված Պաշտպանի ինստիտուտի հզորացմանը, և իր պատրաստակամությունն է հայտնել…
ՀՀ-ում ԵՄ դեսպանը բոլոր կողմերին կոչ է արել նպաստել ընտրությունների խաղաղ անցկացմանը
ՀՀ-ում ԵՄ դեսպանությունից հայտնում են, որ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի նախաձեռնությամբ 2021-ի հունիսի 17-ին ՝ ՄԱԶԾ Հայաստանի, «ՕքսիՋեն» Հայաստան հիմնադրամի և երկու տեղական դիտորդական խմբերի ՝ «Ականատես» դիտորդական առաքելության և «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչները հանդիպել են՝ ընդգծելու Հայաստանում ժողովրդավարական ընտրական գործընթացների ամրապնդման գործում ԵՄ կարևոր ներդրումները: Կազմակերպությունները ԵՄ ընտրական ֆինանսավորման հիմնական շահառուներն են․ նրանք տրամադրում են տեխնիկական…
ԲՏԱ նախարարը հեռավար հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ դեսպանի հետ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ապրիլի 19֊ին հեռավար հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Նախարարը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը ողջունել են միմյանց և նշել, որ նախկինում ունեցած արդյունավետ համագործակցությունը լավ հիմք է՝ առաջիկայում գործընկերային հարաբերություններն ամրապնդելու համար: ՀՀ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների…
Գերիների անհապաղ վերադարձի հարցը ՄԻՊ-ը ներկայացրել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և ճգնաժամի հարցերով Վրաստանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը։ Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հարցը: Պաշտպանը նշել է,…
Առողջապահության նախարարը հյուրընկալել է Հայաստանում ԵՄ դեսպանին
Այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին: Քննարկվել են առողջապահական համակարգում գործակցությանը վերաբերող հարցերը: Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար, հատկապես COVID-19-ի համավարակի դեմ պայքարում ցուցաբերված օգնության՝ ներառյալ Շտապ բուժօգնության թիմերի (EMT) ժամանման ու հայ գործընկերների հետ համատեղ աշխատանքի համար: Հայաստանում ԵՄ դեսպանը ևս կարևորել…
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԵՄ դեսպանին
Դեկտեմբերի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին տեղեկացրին Տիգրան Ավինյանի գրասենյակից։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ԵՄ ու նրա անդամ երկրների հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնայնություններից է: Նա հավելել է, որ ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսության սկսումը երկկողմ օրակարգի կարևոր կետերից…
ԵՄ դեսպանն ու Արսեն Թորոսյանը վիրտուալ հանդիպում են ունեցել
Այսօր տեղի է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վիրտուալ հանդիպումը, որի ընթացքում գնահատական և կարծիքներ են փոխանակվել ԵՄ-ում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի վարակով (COVID-19) պայմանավորված ճգնաժամի մարտահրավերների ու հնարավորությունների վերաբերյալ: Դեսպան Վիկտորինը բարձր է գնահատել այս դժվար օրերին Հայաստանի առողջապահության մարմինների, առողջապահական ոլորտի աշխատակիցների և հիվանդանոցների անձնակազմի կողմից…
ԵՄ դեսպանն ու Զարուհի Բաթոյանը քննարկել են տուժած ընտանիքներին և բնակչությանը տրամադրվող աջակցությունը
European Union in Armenia-ն Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ մայիսի 13-ին ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը տեսակապի միջոցով հանդիպում ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ։ «Դեսպանը և նախարարը քննարկեցին ՔՈՎՒԴ-19 համավարակի հետևանքով տուժած ընտանիքներին և բնակչության խոցելի խմբերին տրամադրվող ՀՀ կառավարության աջակցությունը։ Նախարար Բաթոյանը գնահատեց ԵՄ աջակցության…
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ՝ հոկտեմբերի 24-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ողջունելով ԵՄ դեսպանին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հայաստանի համար այս կարևոր բարեփոխումների ժամանակաշրջանում Եվրոպական միության հետ համագործակցությունը էական նշանակություն ունի. հեղափոխությունից հետո ԵՄ-ն մեր ժողովրդավարական օրակարգի կարևորագույն գործընկերներից է, և Ձեր նշանակումը…
Արևիկ Անափիոսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ փոխնախարարը կարևորել է այն ծրագրերը, որոնք իրականացվում են մեր երկրում եվրոպական գործընկերների…
Կառավարությունը դատական իշխանության նկատմամբ որդեգրել է հավասարակշռված մոտեցում. Ռուստամ Բադասյան
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը` հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» խորագրով քաղաքացիական հասարակություն-Կառավարություն համաժողովին: Այն կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության և Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հետ համատեղ: Նախարար Բադասյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, կարևորել է նման ձևաչափով քննարկումների կազմակերպումը և ընդգծել,…














