ԵՄ երկրներ

  • Եվրամիության անդամ երկրների պաշտպանության նախարարները երեքշաբթի քննարկել են երկրում ուկրաինական զորքերի վերապատրաստման գաղափարը, սակայն այս զգայուն հարցի շուրջ ընդհանուր դիրքորոշման չեն եկել, ըստ Reuters-ի՝ դրա մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Ուկրաինայում դասընթացների մի մասի անցկացման վերաբերյալ բանավեճեր են եղել, սակայն այս հարցում հստակ եվրոպական դիրքորոշում չկա», – Բրյուսելում նախարարների հանդիպումից հետո շետշել…

    ԵՄ երկրները միասնական դիրքորոշման չեն եկել երկրի տարածքում ուկրաինական զորքերի վերապատրաստման հարցում. Բորել
  • Եվրամիության երկրները համերաշխ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցում։ Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Մենք համակարծիք ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման, ինչպես նաև այդ պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարի ակտիվացման հարցում»,- ընդգծել է Ֆրանսիայի առաջնորդը։ Մակրոնն ընդգծել է, որ Եվրամիության անդամ երկրների առաջնահերթությունը շարունակում է մնալ ռազմական աջակցությունը Կիևին՝…

    ԵՄ երկրները համերաշխ են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման հարցում. Մակրոն
  • Եվրախորհրդարանի անդամները սատարում են Երևանի ջանքերը՝ շարունակելու Բաքվի հետ երկկողմ ու բազմակողմ քննարկումները՝ խաղաղության համաձայնագրին հասնելու համար, և կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին ավարտին հասցնել խաղաղության գործընթացը։ Սակայն պարզապես բանակցելը բավարար չէ, ասել է Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լուազոն։ Այս մասին գրում է dw.com-ը: «Բանակցությունները շարունակվում են, բայց գնալով ձգձգվում են: Մենք պետք է…

    ԵՄ երկրները պետք է հետևեն Ֆրանսիայի օրինակին, որը Երևանին զինտեխնիկա է տրամադրում. Նատալի Լուազոն
  • Մենք բավականին ինտենսիվ հարաբերություններ ունենք և՛ ԵՄ-ի հետ, և՛ ԵՄ անդամ շատ երկրների հետ, և՛ ԱՄՆ-ի հետ: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք շարունակելու ենք այդ բնականոն զարգացումը: Ես կարծում եմ, որ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել իրականում մեր հարաբերություններում, երբ որ Պրահայի հանդիպումից հետո ԵՄ քաղաքացիական դիտորդական խումբ ժամանեց Հայաստան՝…

    Հույս ունենք՝ ԵՄ երկրների ներդրումը մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը կշարունակվի. ՀՀ վարչապետ
  • Արդարադատության հարցերով Եվրահանժնաժողովի (ԵՀ) անդամ Դիդիե Ռեյնդերսը հայտնել է, որ Եվրամիության երկրներում ներկա դրությամբ սառեցվել են ռուսական ծագման 17,4 մլրդ եվրոյի ունեգումարներ: «Դա հսկայական գումար է՝ 17,4 մլրդ եվրո, բայց այդ ֆոնդերի 90 տոկոսը բաժին է ընկնում յոթ անդամ պետությունների: Կարևոր է պնդել, որ բոլոր անդամ պետությունները ճիշտ են կիրառել պատժամիջոցները, և որպեսզի նրանք (Եվրոպական)…

    ԵՄ-ի երկրներում սառեցվել են ավելի քան 17 մլրդ եվրո ռուսական ծագման ֆոնդեր
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ելույթով, որում նշել է, որում հայտարարել է կորոնավիրուսի համավարակի նկատմամբ առաջին հաղթանակի մասին, հայտնում է Deutsche Welle-ն։ Նշվում է, որ Մակրոնը հայտարարել է նաև համավարակի դեմ պայքարի շարունակման մասին։ Ֆրանսիայի նախագահն իր խոսքում ասել է, որ ֆրանսիացիները կկարողանան հունիսի 15-ից ազատ շրջել ԵՄ երկրներով, իսկ Եվրոպայի սահմաններից դուրս…

    Ես ուրախ եմ կորոնավիրուսի դեմ առաջին հաղթանակի համար․ Մակրոն
  • Գերմանիայի ցանցային դաշնային գործակալությունը (BNA) մերժել է Nord Stream 2 AG դիմումը՝ պահանջելով Nord Stream 2 գազատարից ազատել ԵՄ նորացված գազային պահանջներից: Սրանք փոփոխություններ են, որոնք տարածում են ԵՄ ներքին օրենսդրության պահանջները ԵՄ երկրների տարածքով անցնող օֆշորային գազատարների հատվածների վրա: Հիմնական պահանջներից մեկն ասում է, որ ընկերությունը չի կարող գազ արտադրել և միևնույն ժամանակ ունենալ…

    Գերմանիան հրաժարվել է ազատել Nord Stream 2-ին ԵՄ գազային պահանջներից
  • Մայիսի 14-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների խորհրդաժողովում Ուկրաինայի ներկայիս նախագահ Պետրո Պորոշենկոն, պատասխանելով մոդերատորի այն հարցին, թե ինչ խորհուրդ կտար նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ասել է, որ պարզապես խորհուրդ կտար գնալ իր ճանապարհով: «Պարզապես գնա նախագահ Պորոշենկոյի ճանապարհով»,- ասել է Պորոշենկոն: Նա ընդգծել է, որ Արևելյան գործընկերության երկրները հաջորդող 10 տարիներին պետք է…

    Պարզապես գնա նախագահ Պորոշենկոյի ճանապարհով. Պորոշենկոյի խորհուրդը՝ Զելենսկուն
  • Գերմանիայիում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-ին հանդիպումներ է ունեցել Միջազգային քաղաքականության և անվտանգության ինստիտուտում (SWP), որից հետո հանդիպել է Արտաքին գերատեսչության Եվրոպայի գծով պետնախարար Միխայել Ռոթի հետ: ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի…

    Արարատ Միրզոյանը քննարկել է ՀՀ-ի համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու կարևորությունը
  • ԵՄ երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները Բրյուսելում հանդիպման ժամանակ թարմացրել են երկրների «սև ցուցակը», որոնք խախտում են հարկման միջազգային նորմերը, ինչի պատճառով նրանց նկատմամբ կկիրառվեն հատուկ առևտրային և ֆիսկալ ռեժիմներ։ Եվս 34 երկրներ գտնվում են ԵՄ «մոխրագույն ցուցակում» և ենթակա են ուժեղացված մոնիթորինգի։ Այսպիսով՝ «սև ցուցակում» են հայտնվել Ամերիկյան Սամոան, Բարբադոսը, Գուամը, Մարշալյան կղզիները, Սամոան,…

    ԵՄ-ն օֆշորային «սև ցուցակը» համալրել է 15 երկրով
  • Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը ԵՄ երկրների հետ հանցագործներին հայտնաբերելու ու ձերբակալելու ուղղությամբ 20 մասշտաբային գործողություն է իրականացրել: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։ ՆԳՆ-ն 2018-ին եվրոպական երկրներին օգնել է ձերբակալել ծանր հանցագործություն իրականացնելու մեջ կասկածվող Վրաստանի 137 քաղաքացու: Հայտարարությունը տարածել է Վրաստանի ՆԳՆ-ն: «Միջազգային հանցագործության դեմ պայքարը համարվում է Վրաստանի ՆԳՆ-ի առաջնահերթությունը: 2017-ի ապրիլի ընթացքում…

    Անցած տարի Եվրոպայում ձերբակալվել է Վրաստանի 137 քաղաքացի
  • ԵՄ երկրների պաշտոնական ներկայացուցիչները ևս մեկ տարով երկարաձգել են Բելառուսին զենք մատակարարելու էմբարգոն և պատժամիջոցները երկրի 4 քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին հայտնում է radiosvoboda.org-ը։ Այս տարի ԵՄ երկրների դեսպաններն առաջարկել էին Բելառուսի համար մեղմացում անել, որը կդրսևորվեր երկրին զենք վաճառելու յուրաքանչյուր հայտի անհատական դիտարկմամբ, սակայն այն հավանության չէր արժանացել։

    ԵՄ-ն մեկ տարով երկարացրեց Բելառուսի նկատմամբ զենքի էմբարգոն
  • Վենեսուելան հրաժարվել է ընդունել ԵՄ երկրների առաջադրած վերջնագիրը՝ երկրում նշանակումների և արտահերթ նախագահական ընտրությունների ժամկետի վերաբերյալ։ Համապատասխան հայտարարությունն արել է Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասան ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ ելույթ ունենալիս։ «Եվրոպան մեզ 8 օր է տալիս ինչի՞ համար։ Որտեղի՞ց վերցրիք, որ կարող եք ինքնիշխան ժողովրդին ժամկետներ կամ վերջնագիր ներկայացնել»,-նախարարի խոսքերն է մեջբերում El Universal-ը։…

    Վենեսուելան մերժել է ԵՄ երկրների ներկայացրած վերջնագիրը