եմ
Ֆրանսիան, Լեհաստանը և Գերմանիան ուկրաինացի զինվորականներին վերապատրաստելու առաքելություն կսկսեն
Ֆրանսիայի, Լեհաստանի և Գերմանիայի արտգործնախարարները կոչ են արել ստեղծել հատուկ եվրոպական առաքելություն՝ ուկրաինացի զինվորականներին Եվրամիությունում ուսուցման և օգնության համար։ Բացի այդ, Ուկրաինայի Զինված ուժերը (ՀՈՒՀ) արդեն վերապատրաստվում են ԱՄՆ-ում։ Փետրվարից այս երկրում վերապատրաստվել է 1475 զինվորական։ Մասնավորապես, ուկրաինացի 630 զինծառայողներ վերապատրաստվել են M777 հաուբիցների, 325-ը՝ HIMARS բազմակի հրթիռային համակարգերի կիրառման, ևս 300-ը՝ M109 հաուբիցների օգտագործման…
Կալյուրանդը կոչ է արել ԵՄ-ին հստակ արձագանքել Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ուժի կիրառմանը
Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը կոչ է արել միջազգային հանրությանը, մասնավորապես՝ Եվրամիությանը, հստակ արձագանքել Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ուժի կիրառմանը: «Անատամ հայտարարությունների ժամանակը չէ, որոնցով կոչ է արվում զսպվածություն ցուցաբերել երկու կողմին էլ»,- հայտարարել է ԵԽ պատգամավորը՝ հիշեցնելով, որ երկու շաբաթ առաջ Ադրբեջանն ու Հայաստանը Բրյուսելում պայմանավորվել են մեկ ամսվա ընթացքում սկսել խաղաղության պայմանագրի նախագծի մշակման…
Հարևանների հետ պետք է խոսել այն լեզվով, որով այսօր միմյանց հետ խոսում են ԵՄ որոշ երկրներ. Փաշինյան
Ոչ ոք Հայաստանի ժողովրդի ինքնապաշտպանության իրավունքը կասկածի տակ չի դնում։ Այս մասին սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները լի են քաղաքական և քաղաքացիական վճռականությամբ։ Նրանք պատրաստ են պաշտպանել հանրապետության անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։ Իսկ իշխանությունների խաղաղ օրակարգը, նրա խոսքով, կայանում է որոշ ժամանակ անց հարևան երկրների…
ԵՄ-ում կան քաղաքական ուժեր, որոնք կողմ են Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատմանը․ Բորել
Եվրամիությունում կան քաղաքական ուժեր, որոնք կողմ են Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատմանը, խոստովանել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Իհարկե, կան մարդիկ, ովքեր նման դիրքորոշում ունեն, բայց նրանք փոքրամասնություն են կազմում»,- ընդգծել է Բորելը ԵՄ-Ուկրաինա ասոցիացիայի հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Բորելը խոսել է Ուկրաինայում տիրող անմխիթար իրավիճակի մասին։
Հայաստանը ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանա
Հայաստանը Եվրոպական միության գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանա: Գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին Պրահայում: Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը: Գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանան Շվեյցարիան և Նորվեգիան, որոնք ԵՄ անդամ երկրներ չեն, սակայն ինտեգրված են միասնական շուկային: Կհրավիրվեն նաև ԵՄ-ին անդամակցել ցանկացող 9 երկրներ, որոնք են Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը, Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Մոնտենեգրոն, Կոսովոն,…
ԵՄ-ն Ուկրաինային 5 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ կհատկացնի
Եվրամիությունը (ԵՄ) Ուկրաինային 5 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ կհատկացնի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՄ անդամ խոշոր երկրները դեմ են ԵՄ-ում Ուկրաինայի թեկնածուի կարգավիճակին։
Տեղի է ունեցել բրյուսելյան հանդիպումը
Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական…
Այսօր որոշ խաղաքարտեր կբացվեն բրյուսելյան հանդիպումից հետո
Այսօր որոշ խաղաքարտեր կբացվեն բրյուսելյան հանդիպումից հետո: Չեմ կարծում, որ այս փուլում Հայաստանն ու Ադրբեջանն այնքան ինքնուրույնություն ունեն, որ կարողանան ԵՄ առաջարկներին ընդառաջ գնալ՝ թռնելով Ռուսաստանի գլխից, բայց միևնույն ժամանակ նաև չունեն այնքան համարձակություն ու կարողություն, որ մերժեն ԵՄ-ին: Հետևաբար կարելի է սպասել, որ հերթական համատեղ գեղեցիկ հայտարարությունը կանեն, որոշակի բացվածքով, հետո առանձին իրարամերժ հայտարարություններ…
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը: Կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունն ու հույս հայտնել, որ բանակցությունները արդյունավետ կլինեն: Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել…
Բորելը խոսել է Ուկրաինայում տիրող անմխիթար իրավիճակի մասին
Ուկրաինայում իրավիճակը շարունակում է մնալ խիստ բացասական և ողբալի, այս պահին բարելավման միտումներ չկան։ Պրահայում կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման մեկնարկից առաջ այսպես է գնահատել Ուկրաինայի տարածքում ստեղծված իրավիճակը Եվրամիության դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը։ «Այսօր մենք կշարունակենք քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, որը, ցավոք, չի բարելավվում։ Զապորոժյեի ԱԷԿ-ում իրավիճակը շատ վտանգավոր է:…
Ֆրանսիան դիմել է ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի թափոնների արտահոսքի հարցով
Անգլիայի և Ուելսի գրեթե 50 լողափերի համար նախազգուշացումներ են տրվել աղտոտվածության մասին, այն բանից հետո, երբ հորդառատ անձրևները հանգեցրել են գետերի և ծովի կեղտաջրերի արտահոսքի։ Ֆրանսիացի պատգամավորները մեղադրում են Մեծ Բրիտանիային բնապահպանական պարտավորությունները անտեսելու և ծովային կյանքն ու ձկնորսությունը վտանգի ենթարկելու մեջ։ Բրիտանական ընկերությունները հայտարարել են, որ ներդրումներ են կատարում խնդրի լուծման համար: Եվրամիությունից իր…
ԵՄ-ն այժմ ավելի ակտիվ դիրք է ստանձնել Ղարաբաղի հարցի կարգավորման գործում. ԵՄ դեսպան
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության հարաբերությունները 30 տարվա համագործակցության ընթացքում անցել են տարբեր փուլերի միջով: Այսօր Հայաստանը եւ ԵՄ-ն համագործակցության շատ լայն շրջանակ են սահմանել, իսկ 2017 թվականին ստորագրված նոր շրջանակային փաստաթղթի՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով կողմերը հնարավորություն ունեն համագործակցելու բոլոր ոլորտային ուղղություններով: Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Եվրոպական…
Իրանը ողջամիտ պատասխան է տվել միջուկային համաձայնագրի հետ կապված առաջարկին. Բորել
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը երկուշաբթի ասել է, որ ԱՄՆ-ի կողմից դրական պատասխան է ակնկալում ԵՄ առաջարկին, որն ուղղված է 2015 թ. Իրանի միջուկային համաձայնագրի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) փրկմանը, արդեն այս շաբաթ, հաղորդում է Reuters-ը: Բորելը նշել է, որ Իրանը ողջամիտ պատասխան է տվել առաջարկին, որը հետևել է 16 ամսվա դանդաղ, անուղղակի ամերիկա-իրանական…
Բաքվի հետ գազային գործարք կնքելով՝ Եվրոպան ոտնահարում է իր արժեքները. Human Rights Watch-ի տնօրեն
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Քեննեթ Ռոթը Եվրոպային մեղադրել է Ադրբեջանի հետ գազային գործարք կնքելով՝ ԵՄ նպատակների և մարդու իրավունքների չափանիշները ոտնահարելու համար: «Ձգտելով փոխարինել ռուսական գազը՝ Եվրամիությունը ևս մեկ գազային գործարք է կնքել ավտորիտար կառավարության, այս անգամ՝ Ադրբեջանի հետ՝ «հակառակ կլիմայի ոլորտում Դաշինքի նպատակներին և մարդու իրավունքների ոլորտում չափանիշներին»,- նշել է…
Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել` տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: «Այսօր ես միանում եմ բոլոր հայերին, որոնք սգում են Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների համար։ Անկեղծ ցավակցում եմ այն ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց սիրելիներին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- Թվիթերի իր էջում գրել…














