fbpx
Աշխարհ

Ֆրանսիան դիմել է ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի թափոնների արտահոսքի հարցով

Անգլիայի և Ուելսի գրեթե 50 լողափերի համար նախազգուշացումներ են տրվել աղտոտվածության մասին, այն բանից հետո, երբ հորդառատ անձրևները հանգեցրել են գետերի և ծովի կեղտաջրերի արտահոսքի։

Ֆրանսիացի պատգամավորները մեղադրում են Մեծ Բրիտանիային բնապահպանական պարտավորությունները անտեսելու և ծովային կյանքն ու ձկնորսությունը վտանգի ենթարկելու մեջ։

Բրիտանական ընկերությունները հայտարարել են, որ ներդրումներ են կատարում խնդրի լուծման համար:

Եվրամիությունից իր հեռանալուց ի վեր Միացյալ Թագավորությունը անտեսել է իր բնապահպանական պարտավորությունները, ասվում է Եվրախորհրդարանի պատգամավորների նամակում, որը կոչ է անում իրավական կամ քաղաքական քայլեր ձեռնարկել Եվրահանձնաժողովից:

Մեծ Բրիտանիայի կառավարության խոսնակն հայտնել է, որ իրենց պնդումը չի համապատասխանում իրականությանը:

Եվրախորհրդարանի պատգամավորները պնդում են, որ չնայած նրան, որ այլևս կապված չէ ԵՄ օրենքնեին, Մեծ Բրիտանիան դեռևս ստորագրել է Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան կոնվենցիաները՝ ընդհանուր ջրերի պաշտպանության մասին:

Եվրախորհրդարանի երեք պատգամավորները բոլորն էլ պատկանում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «En Marche» եվրամիության կողմնակից կուսակցությանը: Նրանցից մեկը՝ Պիեռ Կարլեսկինդը, նախագահում է Եվրախորհրդարանի ձկնորսության կոմիտեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ