եպբհ
Մահացել է դոկտոր Նորայր Դավիդյանը
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Խորն ափսոսանքով տեղեկացնում ենք, որ մահացել է բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, Հայաստանի առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը խորին ցավակցություն է հայտնում Նորայր Դավիդյանի հարազատներին և մտերիմներին՝ նրա մահվան կապակցությամբ»: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2456092504684097&id=100008501146123&__cft__[0]=AZUt58UnosAVIm-pzeTgejm6uDnZF7WKzKC3WpVy6KODk4dJv5LLo0UxEuyWSB5XqTuXtShucG_YNPSexGbJvh8PzJHZtTNO-URFKje4f4s5sx5AL4MmZbXAoLGzJSV1BJ4&__tn__=%2CO%2CP-R
Միքայել Ադամյանը՝ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
Երևանի պետական բժշկական համալսարանի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ ««Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում օգոստոսի 13-ին անցկացվեց հոգաբարձուների խորհրդի նոր կազմով նիստ: Խորհուրդը նախ հաստատեց օրակարգը, որտեղ ընդգրկված էր երկու հարց: Առաջին հարցը վերաբերում էր բուհի կառավարման մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի, ինչպես նաև քարտուղարի ընտրությանը: Հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից առաջարկվեց մեկ թեկնածու՝…
Անատոմիական թանգարանը իր դռներն է բացում բոլոր ցանկացողների համար
Եթե մարդու անատոմիայով եք հետաքրքրված և երբևէ անցնեք Կորյունի 2 հասցեով, ապա լավ հնարավորություն ունեք այցելելու ԵՊԲՀ անատամիոկանա մասնաշենքում տեղեկայված և անվանի բժիշկ-գիտնական Վահան Արծրունու անունը կրող անատոմիական թանգարան: Տեսակով և ցուցադրվող նմուշներով հանրապետությունում եզակի այս թանգարանը, գործում է Նորմալ անատոմիայի ամբիոնին կից: Այն 1926 թվականին հիմնադրել է հենց պրոֆեսոր Վահան Արծրունին, ով հայերենով անատոմիա…
149,270 ՀՀ դրամի ենթադրյալ չարաշահման մասով էլ պատրաստվում ենք վիճարկել․ ԵՊԲՀ ռեկտոր
149.270 ՀՀ դրամի ենթադրյալ «չարաշահման» դեպք է արձանագրվել տարեկան շուրջ 13 միլիարդ շրջանառություն ունեցող հաստատությունում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Նշեմ, որ ուսումնասիրության է ենթարկվել 2015-2018 թվականները՝ 4 տարի՝ շուրջ 52 միլիարդ դրամ, ինչի արդյունքում, 2016-2018 թվականներին արձանագրվել է 149,270 ՀՀ դրամի ենթադրյալ «չարաշահման դեպք»…
ԵՊԲՀ ռեկտորի հայցն ընդդեմ Արսեն Թորոսյանի վարույթ է ընդունվել
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վարույթ է ընդունվել: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանը հոկտեմբերի 14-ին որոշում է կայացրել հայցը վարույթ ընդունել: Նիստի օր դեռևս նշանակված չէ: Բժշկական համալսարանի ռեկտորը դատի կտա Արսեն Թորոսյանին Նշենք, որ Մուրադյանը Թորոսյանից…
ԵՊԲՀ-ն ու Կոպենհագենի համալսարանի միջև պայմանագիր է կնքվել
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Կոպենհագենի համալսարանի միջև օրեր առաջ կնքվել է երկկողմանի նոր փոխանակային ծրագրի պայմանագիր: Ծրագիրը ԵՊԲՀ Հիգիենայի և էկոլոգիայի և Կոպենհագենի համալսարանի Սննդաբանության և սպորտի ամբիոնների միջև 2016-2018թթ. իրականացրած ծրագրի հաջորդ փուլն է: Նախորդ ծրագիրը ճանաչվել էր Կոպենհագենի համալսարանի ամենահաջողված միջազգային համագործակցական ծրագրերից մեկը, ինչը հնարավորություն է ընձեռնել շարունակել համագործակցությունը`…
ԵՊԲՀ-ն ռազմաբժիշկներ կպատրաստի Ղազախստանի համար
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ռազմաբժշկական կադրեր կպատրաստի Ղազախստանի Հանրապետության պաշտպանության բանակի համար: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը նոր ուսումնական տարում նախատեսում է ընդունել ղազախ 4 կուրսանտների, որոնք Հայաստանում ուսումն ավարտելուց հետո կվերադառնան Ղազախստան և կհամալրեն իրենց բանակի շարքերը՝ որպես ռազմաբժիշկներ: ԵՊԲՀ-ն՝ դեպի միջազգայնացում գաղափարը, իր բազմաթիվ միջպետական համագործակցության ծրագրերի արդյունքում դարձնում է առարկայական: Ռազմաբժշկական ֆակուլտետը՝…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԵՊԲՀ շրջանավարտներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտխորհրդի հանդիսավոր նիստին: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի համալսարանական հիվանդանոցի բակում կայացած բացօթյա միջոցառման ընթացքում բժշկական համալսարանն ավարտող ապագա բժիշկները, այդ թվում՝ ռազմական, ընթերցել են Հիպոկրատի երդումը և ստացել ավարտական դիպլոմները: Ի դեպ, այս տարի լրանում է համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակը: Իր խոսքում,…
Միջոցառման ժամանակ Սասուն Միքայելյանը ոտքի չկանգնեց ու չբարևեց Նիկոլ Փաշինյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր ԵՊԲՀ-ում տեղի ունեցող միջոցառման ժամանակ, որին ներկա են եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, ուշագրավ դեպք է գրանցվել։ Երբ Փաշինյանը մոտենում է հարթակին, բոլորը ոտքի են կանգնում ու ողջունում վարչապետին, բայց Միքայելյանը մնում է նստած և չի միանում ողջունողներին։ Մանրամասները՝ տեսանյութում․ Նշենք, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում՝…
Հայաստանը միացավ սբ. Հուդա մանկական հետազոտական հիվանդանոցի՝ քաղցկեղի դեմ ծրագրին
Հայաստանն առաջին պետությունն է, որ համաձայնագիր է կնքել աշխարհի լավագույն հիվանդանոցներից մեկի՝ ԱՄՆ Մեմֆիս քաղաքում գտնվող Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի (St.Jude Children’s Research Hospital) հետ: Համագործակցության հուշագիրը կնքվել է ապրիլի 12-ին Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի միջև: Համաձայնագրերը ստորագրել…
Հայաստանից 2 ծրագիր ճանաչվել է «Հորիզոն-2020» Թվինինգ ծրագրի հաղթող
Հայաստանից 2 ծրագիր այս տարի ճանաչվել է «Հորիզոն-2020» Թվինինգ ծրագրի հաղթող: «Հորիզոն-2020»-ը Եվրոպական միության ամենախոշոր հետազոտական և ինովացիոն գերազանցության ծրագիրն է, որը մրցութային սկզբունքով ֆինանսավորում է միայն լավագույններին: Ծրագիրը շահելու հավանականությունը յուրաքանչյուր տարի կազմում է 10-14%, իսկ յոթ տարիների (2014-2020) համար նախատեսված ընդհանուր բյուջեն` 80 միլիարդ եվրո: Ինչպես օրեր առաջ հաղորդել էինք, ծրագրերից մեկը հաղթել…
ԵՊԲՀ կայքը ենթարկվել է հաքերային հարձակման
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ ԵՊԲՀ կայքը ենթարկվել է հաքերային հարձակման: «Հարգելի´ համալսարականներ, տեղեկացնում ենք, որ ԵՊԲՀ կայքը՝ YSMU.am-ը, ենթարկվել է հակերային հարձակման: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կայքի հասանելիություն ժամանակավորապես արգելափակվում է: Իրավապահ մարմինները նույնպես տեղեկացվել են կայքի վրա հակերային հարձակման վերաբերյալ: Համապատասխան մասնագետներն աշխատանքներ են…
Առաջին անգամ Հայաստանը ճանաչվել է HORIZON 2020 TWINNING ծրագրի հաղթող
Առաջին անգամ Հայաստանը, ի դեմս Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ճանաչվել է HORIZON 2020 Twinning ծրագրի հաղթող: ԵՊԲՀ-ն արդեն ստացել է Եվրահանձնաժողովի պաշտոնական նամակն առ այն, որ “COBRAIN: Armenia Center for Translational Research on Chronic Neurodegenerative Disorders: A Neuroscience Initiative on Maintaining Healthy Brain Ageing” վերնագրով նախագիծը շահել է HORIZON 2020 Twinning ծրագիրը՝…
Արթուր Մեսչյանը այցելել է ԵՊԲՀ
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, հայտնելով, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը այցելել է բժշկական համալսարան: «Շրջեցինք բժշկական համալսարանի տարածքում, ծանոթացրեցինք մեր ծրագրերին, ներկայացրեցինք արված աշխատանքները: Գլխավոր ճարտարապետը ուրախ էր տեսնելու, թե ինչ պայմաններում են բուժում ստանում մեր հերոսները, ուրախ էր նաև փրկված շենքի…
ԵՊԲՀ-ի գրադարանը համալրվեց 6000-ից ավելի մասնագիտական գրքերով
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն արդեն մի քանի տարի է գիրք նվիրելու տոնի է վերածվել: Երևանի պետական բժշկական համալսարանում փետրվարի 19-ին ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյա հոբելյանի առիթով իրականացվեց «Նվիրի՛ր գիրք համալսարանին» նախաձեռնությունը: ԵՊԲՀ շրջանավարտները, դասախոսները, անվանի բժիշկներն ու պրոֆեսորները, հետևելով ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի կոչին՝ միանալ հարազատ բուհի գրադարանի համալրմանը, սիրով նվիրեցին վերջին տարիների հրատարակության իրենց…















