եռամարտ
Սևանցի եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը Գինեսի գրքի ռեկորդ է սահմանել
Սևանցի ուժային եռամարտիկ, միջազգային մրցաշարերի հաղթող Վարազդատ Հակոբյանը Սևան քաղաքում սահմանեց Գինեսի գրքի գրանցմանն արժանի ռեկորդ՝ միջնամատով տեղից պոկելով ու 3 մետր 57 սանտիմետր քաշելով 23 տոննա ծանրություն կշռող վագոնը: Ռեկորդի գրանցմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Գինեսի գրքի Հայաստանյան ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, ՀՀ…
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ուժային եռամարտի աշխարհի առաջնության պարալիմպիկ ձևում հաղթող ճանաչված Գևորգ Աֆրիկյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ուկրաինայի Լուցկ քաղաքում անցկացված ուժային եռամարտի աշխարհի առաջնության սեղմում վարժության պարալիմպիկ ձևում հաղթող ճանաչված Գևորգ Աֆրիկյանին: Շնորհավորելով գավառցի երիտասարդ մարզիկին՝ նախագահը դրվատել ու քաջալերել է նրան արձանագրած հաջողության համար: Նախագահի խոսքով՝ Գևորգն ապացուցում է, որ կամքն ու հաստատակամությունը կարող են հաղթել ցանկացած դժվարության ու հաղթանակ պարգևել: Գևորգ Աֆրիկյանը…
Դատապարտյալն աշխարհի ռեկորդ է սահմանել
ՀՀ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ մարտի 30-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, սպորտի վարպետ Դավիթ Հարությունյանն ուժային եռամարտում Եվրոպայի ու աշխարհի ռեկորդներ է սահմանել: Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական պետական քոլեջում կայացած Հայաստանի փաուերլիֆտինգի /ուժային եռամարտ/ առաջնության ընթացքում 65կգ քաշային կարգում Դ. Հարությունյանը ՀՀ ռեկորդ է սահմանել՝ կքանիստ վարժությունում հրելով 180կգ: Հրում վարժությունում նա…