Եվրասիա
Հուլիսի 13-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանի, «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանի և Եվրասիական զարգացման բանկի Երևանի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանի հետ քննարկել է Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի արդիականացման հարցը և այդ համատեքստում Եվրասիական զարգացման…
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 6-ին մասնակցել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կազմակերպած ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությանը կրոնական և ազգային փոքրամասնությունների մասին հանդուրժողականության թեմայով։ Մրցանակաբաշխությանը բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Յուրաքանչյուր հասարակության զարգացման գրավականն է համերաշխությունը, որի ձևավորող տարրերից…
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչներին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցության զարգացումը և նշել, որ այցը լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հեռանկարները քննարկելու համար: Վարչապետի պաշտոնակատարը գնահատանքի խոսքեր է հայտնել…
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Ադրբեջան: Ադրբեջանում ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարի այցը կտևի 2 օր։ Նպատակը, ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի, երկկողմ և տարածաշրջանային գերակայությունների խթանումն է։ Հանդիպումներ են նախատեսված իշխանությունների, քաղաքացիական հասարակության և բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Քննարկումների օրակարգում է լինելու նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Այս մասին…
Դեկտեմբերի 2-ին Միքայել Մելքումյանի նախագահությամբ կայացել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, հայտնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ Քննարկվել է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը նշել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2019…
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է եվրասիական տարածաշրջանում օմբուդսմանների հաստատությունների լավագույն փորձի փոխանակմանը նվիրված ամենամյա միջազգային առցանց համաժողովին, հայտնում են ՄԻՊ-ի պաշտոնական կայքից։ Ամենամյա այս կարևոր միջոցառումը կազմակերպվում է Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի կողմից։ Եվրասիական տարածաշրջանում օմբուդսմանների երրորդ միջազգային համաժողովին մասնակցել են նաև այլ երկրներից օմբուդսմաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Արման…
Կամչատկայում սկսվել է Եվրասիայում գործող ամենաբարձր հրաբխի՝ Կլյուչևսկայա սոպկայի ժայթքումը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավորարևելյան բաժնի (ՀԱԲ) հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը (ՀՍԻ): Երեք տարվա լռությունից հետո առաջին անգամ Կլյուչևսկայայի խառնարանում սկսվել են շիկացած նյութի արտանետումները: Պայմանավորված խառնարանի մեծ խորությամբ՝ լավան դեռ չի բարձրանում նրա եզրաշերտի վրա: Կլյուչևսկայա հրաբուխն ստրատոհրաբուխ է, որն իրենից…
Առցանց ոլորտում ազատության մակարդակով 2019 թվականին Հայաստանը Եվրասիայի առաջատարն է ճանաչվել: Այս մասին է վկայում Freedom House իրավապաշտպան կազմակերպության Freedom on the Net 2019 զեկույցը: «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ համաշխարհային մակարդակով Հայաստանն առցանց ազատության ոլորտում զբաղեցրել է 8-րդ տեղը, Միացյալ Նահանգներից հետո, Ֆրանսիայից առաջ: Հայաստանի Հանրապետությունը առցանց ոլորտի ազատության մակարդակով առաջ է անցել ոչ միայն բոլոր…
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների չորրորդ համաժողովին: Արարատ Միրզոյանը համաժողովի ընթացքում հանդես է եկել ելույթով: «Հարգելի պարոն Վոլոդին, հարգելի պարոն Մուն Հի Սան, հարգելի պարոն Նիգմատուլին, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Եվրասիական երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովին: Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն…
Խորվաթիայում պեղումների արդյունքում հնագետները հայտնաբերել են երեք հնագույն կմախք, որոնցից երկուսի գանգերն ունեին անբնական երկարավուն ձեւ: Այս մասին գրում է Live Science-ը: Նշվում է, որ գանգերից յուրաքանչյուրը դեֆորմացված էր յուրահատուկ կերպով, ակնհայտ է, որ դա արվել էր յուրահատուկ մշակութային խմբին նրանց պատկանելիությունն ընդգծելու համար: Գանգերի արհեստական դեֆորմացման պրակտիկան բավականին տարածված էր ամբողջ աշխարհում՝ Եվրասիայից մինչեւ…
Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անդրանիկ ժողովից հետո ստորագրվել է ՀՀ ԱԳՆ-ի և ԱՄՆ-ի միջև աջակցության համաձայնագիր: Որի համաձայն ԱՄՆ-ը Հայաստանին կտրամադրի 16 միլիոն դոլար՝ տնտեսական աճի խթանման և արդյունավետ կառավարման նպատակով: Ստորագրման արարողությունից հետո ԱՄՆ՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթն նշել է, որ այս ծրագիրը մեծ ներդրում է հայաստանյան տնտեսության մեջ: Քենթի խոսքերով՝…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն մայիսի 6-ին ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը նշել է, որ Միացյալ Նահանգների հետ բարեկամական հարաբերությունների և կառուցողական գործընկերության շարունակական խորացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, որը գտնվում է ժողովրդավարական արմատական բարեփոխումների փուլում և առաջ է շարժվում ժողովրդավարության ինստիտուցիոնալ ու տնտեսապես հզորացման…
Հայաստանը բարելավել է դիրքը միջազգային էներգետիկական վարկանիշում՝ «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ում՝ զբաղեցնելով 43-րդ տեղը 125 երկրների շարքում՝ նախորդ տարվա 52-ի փոխարեն: «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ը կազմվել է Համաշխարհային Էներգետիկ խորհրդի կողմից: «Բիզնես 24»-ը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեիկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացավ, որ զեկույցում նշված է, որ Հայաստանն ամրապնդում է էլեկտրաէներգիայի բնագավառում…