Եվրասիական
Գործարարների հետ քննարկվել են Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության հարցերը
Սեպտեմբերի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել է հանդիպում Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների գործունեության, տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտների, Էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև գործարար համայնքի ներկայացուցիչներ։ Հանդիպման հիմնական նպատակն…
Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵԱԶԲ կառավարման խորհրդի նախագահին
Սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարությունից տեղեկանում ենք, որ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետն արտահայտել է իր գոհունակությունը ԵԱԶԲ-ի հետ նախկինում ունեցած արդյունավետ համագործակցության կապակցությամբ։ Նա նշել է, որ ՀՀ կառավարության և ԵԱԶԲ-ի փոխգործակցությունը լավ հիմք է ապագայի ծրագրերը միասնաբար…
ՊԵԿ նախագահն ընդունել է ԵՏՀ տնտեսական և ֆինանսական հարցերով կոլեգիայի անդամին
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսական և ֆինանսական հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Տիմուր Ժակսիլիկովին, հայտնում են ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքից։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, քննարկվել է ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիթորինգի էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծման գաղափարը, որի հիմքում ՀՀ պետական եկամուտների…
Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերով է հանդես գալիս, որին կից գրված է․ «Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Դիմավորում եմ ԵԱՏՄ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարներին»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1062216200878389/?__cft__%5B0%5D=AZVNhRaGeJFnVV-MJsZv6-g9FlCf6OUJEmAwU8XjmBKytcr6C9olubRhZNgWggptT2tA24C0wpDDIvNFB5eB3I8feZGKIMlQZt3EyvOKV7HSKhnu70nqDmw51Pe6YffDJYTkGoxi1SnUE4Fwml-aU6htAYunMhu8FetqmMD6w7d4kCONNWI_Tl5YbhBLZzi_9Q_FH56d6LAlK6War6mgaoCR&__tn__=%2CO%2CP-R
Եվրասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը նոր թափ կստանա
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Օլգա Կոմարովային։ Հանդիպմանը մասնակցել են ԵԱԶԲ կառավարման խորհրդի անդամ, ակտիվների և պարտավորությունների գործադիր տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոևը, բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Արմեն Մելկիկյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Ավետիս Հովհաննիսյանը, նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ…
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նույն օրը վարչապետը կվերադանա Երևան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը՝ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ
Այսօր Մոսկվայում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը: Նիստի օրակարգում էին 2020 թվականի համար ԵԱՏՄ բյուջեի նախագծի և ներքին շուկայում խոչընդոտների վերացման վերաբերյալ հարցերը: Քննարկվել է ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների կողմից առանց խոչընդոտների վարորդի կարգավիճակում աշխատանքային գործունեություն ծավալելու հարցը: Օրակարգում էին նաև 2020 թվականին ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ որոշման…







