fbpx
Կառավարություն

Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը՝ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ

Այսօր Մոսկվայում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը:

Նիստի օրակարգում էին 2020 թվականի համար ԵԱՏՄ բյուջեի նախագծի և ներքին շուկայում խոչընդոտների վերացման վերաբերյալ հարցերը: Քննարկվել է ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների կողմից առանց խոչընդոտների վարորդի կարգավիճակում աշխատանքային գործունեություն ծավալելու հարցը:

Օրակարգում էին նաև 2020 թվականին ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ որոշման նախագիծը, ԵԱՏՄ անդամ պետությունների միջև գազի տեղափոխման և մատակարարման ոլորտում օրենսդրությունների ներդաշնակեցման հարցը: ԵԱՏՀ խորհրդի անդամներին ներկայացվել է «Աշխատանք առանց սահմանների» միացյալ համակարգ» նախագծի իրականացումը, որը կնպաստի ԵԱՏՄ պետություններում աշխատանքի որոնման հնարավորությունների ընդլայնմանը և զբաղվածության հարցի լուծմանը:

Խորհրդի նիստի ընթացքում հաստատվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առաջիկա նիստի օրակարգը, ինչպես նաև ընդունվել են մի շարք որոշումներ միասնական մաքսային տարածք որոշ ապրանքների ներմուծման վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ