Եվրոպայի Մ-19 առաջնություն
Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Հայաստանի Մ-19 հավաքականի ֆուտբոլիստներին
Այս ամառ Հայաստանում կկայանա ֆուտբոլի Եվրոպայի Մ19 առաջնությունը, որի դեսպան է հանդիսանում Հայաստանի ազգային հավաքականի ավագ՝ Հենրիխ Մխիթարյանը։ Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Մխիթարյանը այցելել է մարզաբազա, որտեղ մարզվում են Հայաստանի Մ19 հավաքականի ֆուտբոլիստները, հանդիպում ունեցել նրանց հետ։ Մանրամասները՝ տեսանյութում.


