Եվրոպայի տեսլական
Արա Այվազյանը վերահաստատել է ՀՀ-ի հավատարմությունը ԵԽ-ի որդեգրած սկզբունքներին
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսաուղերձ է հղել Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ. «20 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունը դարձավ Եվրոպայի խորհրդի՝ եվրոպական մայրցամաքում ժողովրդավարության չափանիշներ սահմանող ամենաարժեքավոր կազմակերպության լիիրավ անդամ: Անդամակցելով Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանը մաս կազմեց եվրոպական պետությունների ընտանիքին, որոնց հետ մենք կիսում ենք ընդհանուր պատմություն, արժեքներ և գաղափարներ, ինչպես նաև…

