Եվրո-2019
Արսեն Եղիազարյանը ստացել է ԵՎՐՈ 2019-ի «Արդար խաղի» մրցանակը
Մ19 Եվրո-2019-ի ընթացքում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ավագ Արսեն Եղիազարյանը ստացել է Եվրո-2019-ի «Արդար խաղի» (Fair play) մրցանակը: Յուրաքանչյուր մրցաշարից հետո ՈՒԵՖԱ-ն հրապարակում է նաև առաջնության «Արդար խաղի» դասակարգումը (Respect Fair Play ranking), որը ձևավորվում է թիմերի՝ առաջնության ընթացքում ցուցաբերած կարգապահության և միմյանց նկատմամբ հարգանքի հիման վրա։ Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանում կայացած Եվրոպայի մինչև…
Մ19 Եվրո-2019. Իսպանիան եզրափակչում է
Հուլիսի 24-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը: Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականների մրցավեճի հիմնական և լրացուցիչ ժամանակը ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: Հետխաղային 11-մետրանոց հարվածաշարն ավելի հստակ իրացրեցրին իսպանացիները, որոնք հուլիսի 27-ին կհանդիպեն Պորտուգալիայի հավաքականի հետ եզրափակիչ խաղում: 11-մետրանոց հարվածաշար 1-0 Յանի Բեգրաուի 1-1 Վիկտոր Մոյեխո 1-1 Վիլսոն…
Մ19 Եվրո-2019. Հայաստանը խոշոր հաշվով պարտվեց Պորտուգալիային
Հուլիսի 20-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացավ Մ-19 Եվրո-2019-ի Ա խմբի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականների միջև: Գոլերը՝ Վիտոր Ֆերեյրա, 1-0, 34՛, 11մ Ժոան Մարիո, 2-0, 50՛ Տիագու Գովեյա, 3-0, 67՛ Տիագու Գովեյա, 4-0, 88՛ Զգուշացումներ՝ 19․ Նարեկ Ալավերդյան 33՛ Պորտուգալիայի Մ-19 հավաքական 1․ Սելտոն Բիայ (12․ Ֆրանսիսկու Մեյշեդու, 85՛), 2․ Կոշտինյա,…
Հայաստան-Պորտուգալիա խաղի մեկնարկային կազմերը․ ուղիղ հեռարձակում
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն այսօր՝ հուլիսի 20-ին, Եվրո-2019-ի խմբային փուլի շրջանակում կանցկացնի իր վերջին հանդիպումը՝ մրցելով Պորտուգալիայի Մ19 ընտրանու հետ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 21։00-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․ Հայաստանի Մ19 հավաքական․ 12․ Հարություն Մելքոնյան, 2․ Յուրի Օգանեսյան, 5․ Ֆելիքս Խաչատրյան, 6․ Ռաֆիկ Միսակյան, 7․ Սերգեյ Մկրտչյան, 8․ Արսեն Եղիազարյան, 10․ Գերման…
Մ19 Եվրո-2019. Իսպանիան ոչ-ոքի խաղաց Պորտուգալիայի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 17-ին Մ19 Եվրո-2019-ի Ա խմբի երկրորդ տուրի խաղում հանդիպեցին Պորտուգալիայի և Իսպանիայի հավաքականները: Հանդիպումը կայացավ «Բանանց» մարզադաշտում և ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Գոլերը՝ 0-1` Խուան Միրանդա, 41 1-1` Ֆաբիո Վիեյրա, 49 Զգուշացումներ՝ Ֆելիքս Կորեա, 43, Ֆաբիո Վիեյրա, 74 Պորտուգալիայի Մ-19 հավաքական 1. Սելտոն Բիայ, 3. Գոնսալու Լոուրեյրու, 4. Գոնսալու Կարդոսու, 5. Տիագու Լոպիշ…
Մ19 եվրո-2019. Հայաստանը ուժերը չափեց Իտալիայի հետ
Հուլիսի 17-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության Ա խմբի երրորդ հանդիպումը, որտեղ միմյանց հետ մրցեցին Հայաստանի և Իտալիայի հավաքականները: Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով պարտություն կրեց Իտալիայից։ Գոլերը` Մանոլո Պորտանովա 0-1, 29՛ Դավիդե Մերոլա 0-2, 32՛ Մանոլո Պորտանովա 0-3, 56՛ Ջակոմո Ռասպադորի 0-4, 69՛ Զգուշացումները` 7.Սերգեյ Մկրտչյան (19՛), 12․ Գաբրիելե…
Հայաստանի Մ-19 հավաքականի մարզիչ Արթուր Ոսկանյանը մամուլի ասուլիս կտա
Հուլիսի 14-ին՝ ժամը 18:45-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Իսպանիա խաղով կմեկնարկի Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնությունը: Բացման խաղի նախօրեին, ըստ կանոնակարգի, կկայանա Ա խմբի բոլոր մարզիչների հանդիպումը լրագրողների հետ: Հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ից 11:25, Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի հավաքականների գլխավոր մարզիչները «Հանրապետական» մարզադաշտի ֆլեշ-հատվածում կպատասխանեն լրագրողների հարցերին, իսկ 11:30-ին Հայաստանի Մ-19…
Արթուր Վանեցյանը ծանոթացել է Եվրո-2019-ի նախապատրաստական աշխատանքներին
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն այսօր շրջայց է կատարել բոլոր այն մարզադաշտեր, որտեղ կայանալու են Մ-19 Եվրո-2019-ի հանդիպումները, և հյուրանոցներ, որտեղ հանգրվանելու են մասնակից թիմերը և պաշտոնատար անձինք: Արթուր Վանեցյանը սկզբից այցելել է «Բանանց» մարզադաշտ, ծանոթացել մարզադաշտի խոտածածկին և մարզաբազայի ենթակառուցվածքներին: Այնուհետև ՀՖՖ նախագահը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ և ՀՖՖ ակադեմիա, որտեղ ևս…








