ԵՐեվան-գյումրի

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր էլեկտրագնացքով ուղևորվեց Գյումրի: Ճանապարհին վարչապետը ուղիղ եթերով ցույց է տվել ճանապարհը, գնացքը, ուղևորներին: Նա նշել է, որ գնացքն ամբողջությամբ նոր է, գործարանային վիճակում: Ուղետոմսերը 2000 դրամ կարժենան, գնացքն ունի հարմարավետ վագոններ, սպասարկող հմուտ անձնակազմ: Վարչապետը շրջել է վագոններով, ցույց տվել անգամ սանհանգույցը, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հատուկ նստատեղերը, օդափոխման համակարգը,…

    Նիկոլ Փաշինյանը նոր էլեկտրագնացքով ուղևորվեց Գյումրի
  • Տեխնիկական խնդիրների պատճառով ապրիլի 5-ին` ժամը 09:40-ին, Երևանի երկաթուղային կայարանից մեկնող Երևան-Գյումրի արագընթաց գնացք չվերթը չեղարկվում է: Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից: Իսկ Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ արագընթաց էլեկտրագնացքները, որոնք մեկնում են Գյումրիից 09:05-ին, 17:10-ին, Երևանից` 17:15-ին, աշխատելու են առանց փոփոխությունների: Անփոփոխ է մնում նաև արագընթաց էլեկտրագնացքների` ապրիլի 6-7-ի չվացուցակը:

    Տեխնիկական պատճառներով Երևան-Գյումրի գնացքի չվերթը չեղարկվել է