երկաթգիծ
Կա ամենաբարձր մակարդակի փոխըմբռնում՝ երկաթգծի հետ կապված․ փոխվարչապետ
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում խոսեց տարածաշրջանի ապաշրջափակումից։ Նա ասաց, որ երկաթգծի հետ կապված ամենաբարձր մակարդակով փոխըմբռնում կա։ Նրա խոսքով՝ այժմ փորձագիտական աշխատանքներ են իրականացվում, որի արդյունքներով հետագա հանդիպումների մասով ինքը կտեղեկացնի։
Հայաստանն ունի պատկերացում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասով․ Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին։ Նա ասաց, որ հայկական կողմն ունի պատկերացում, թե ինչպես պետք է բացվի երկաթգիծը՝ որպես տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման բաղադրիչ։ Նրա խոսքով՝ հայկական կողմը գիտակցում է, որ ապաշրջափակումն արվելու է ԱՊՀ-ի իրավական կարգավորումների համաձայն։ Հիշեցնենք, որ Ռուսաստանում նախաշված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի…
Էրդողանն ու Ալիևը Կարս-Նախիջևան երկաթգծի կառուցման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
Տեղի է ունեցել Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորհրդի 8-րդ նիստը։ Երկու երկրները համագործակցության ավելի քան 10 փաստաթուղթ են ստորագրել։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ու Անկարան սպառազինության համատեղ արտադրության հարցեր են քննարկում: Բացի դրանից՝ կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը վերաբերում է Կարս-Նախիջևան երկաթգծի կառուցման նախագծին: Էրդողանն…
Նորակերտցիները փակել են տեղի երկաթգիծը․ պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը իր Facebook-յան էջում գրում է․ «Այսօր առավոտյան ահազանգ եմ ստացել, որ 10.20-ից Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները փակել են տեղի երկաթգիծը, որից օգտվում է Սոտքի ոսկու հանքը, և պահանջում են պետական ֆոնդի հողերը բաժանել գյուղացիների միջև, որպեսզի բոլորն էլ հող ունենան, և արդյունքում հավասարություն լինի: Գնալով ահազանգի հետքերով…
Նրանց Քույրը. ներկայացում թունելում
Հուլիսի 30-ին Մանկական երկաթուղու երկաթգծի թունելում տեղի կունենա մենաներկայացում: Այն կազմակերպում է Արմոննո փառատոնը: Ներկայացումը դիտելու համար անրաժեշտ է գնել գնացքի տոմս, այն գնացքի, որը մեկնում է 20:50: Գնացքը հանդիսատեսին կհասցնի թունելի մոտ, ինչպես նաև ներկայացման ավարտից հետո ետ կհացնի կայարան: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք անցնել այս հղումով:
Թբիլիսիի կենտրոնում հնարավոր է երկաթգիծն այսուհետ անցնի 8 կիլոմետր երկարությամբ թունելով
Թբիլիսիի կենտրոնում հնարավոր է երկաթգիծն այսուհետ անցնի 8 կիլոմետր երկարությամբ թունելով: Ըստ վերջին ժամանակաշրջանում անցկացված հետազոտությունների՝ «Վրաստանի երկաթուղին» ունի նման ծրագիր, սակայն թունելի շինարարության մասին վերջնական որոշումը պետք է կայացնեն կառավարությունը և Թբիլիսիի քաղաքապետարանը: «Վրաստանի երկաթուղու» կորպորատիվ կառավարման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Գիորգի Զազաշվիլու հայտարարությամբ՝ թունելի շինարարությունը օպտիմալ որոշում կլինի, որը կբարելավի երկաթուղու տեխնիկական չափանիշները: Թունելի…






