Աշխարհ

Թբիլիսիի կենտրոնում հնարավոր է երկաթգիծն այսուհետ անցնի 8 կիլոմետր երկարությամբ թունելով

Թբիլիսիի կենտրոնում հնարավոր է երկաթգիծն այսուհետ անցնի 8 կիլոմետր երկարությամբ թունելով: Ըստ վերջին ժամանակաշրջանում անցկացված հետազոտությունների՝ «Վրաստանի երկաթուղին» ունի նման ծրագիր, սակայն թունելի շինարարության մասին վերջնական որոշումը պետք է կայացնեն կառավարությունը և Թբիլիսիի քաղաքապետարանը:

«Վրաստանի երկաթուղու» կորպորատիվ կառավարման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Գիորգի Զազաշվիլու հայտարարությամբ՝ թունելի շինարարությունը օպտիմալ որոշում կլինի, որը կբարելավի երկաթուղու տեխնիկական չափանիշները: Թունելի շնորհիվ հնարավոր կլինի անցկացնել ինչպես բեռնատար, այնպես էլ ուղևորատար գնացքներ: Այս դեպքում, Թբիլիսիի կենտրոնական ուղևորատար կայարանը կլինի «Դիդուբեն»:

Երկաթուղում թունելի շինարարության հավանական արժեքի մասին հայտարարություն չի արվել:

Գրում է shantnews.am-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ