երկաթուղի
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու աշխատակիցները կրկին գործադուլ են անում
Հուլիսի 10-ին երկրորդ անգամ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքի հատվածի աշխատակիցները կրկին գործադուլ են արել: Նրանց խոսքով, «Դեմիրոլ» ընկերությունը նրանց խոստացել է տալ 4 ամսվա աշխատավարձերը: Աշխատակիցները հուլիսի 9-ին աշխատել են մինչև կեսօր և տեսնելով, որ կրկին չեն ստանում աշխատավարձերը, ընդհատել են աշխատանքները և գործադուլ սկսել: Այս մասին հաղորդում է Ալիք Մեդիան: Աշխատակիցները հայտնել են, որ եթե…
Սաստիկ ջրհեղեղ Վաշինգտոնում. հեղեղաջրերը լցվել են Սպիտակ տուն
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում սաստիկ ջրհեղեղ է։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ջրհեղեղի պատճառով մասամբ դադարեցվել է տրանսպորտային հաղորդակցությունը: Երկաթուղու աշխատանքը Վաշինգտոնից հարավային ուղղությամբ կանգ է առել։ Հեղեղաջրերը լցվել են մետրոկայարան, Սպիտակ տան որոշ հաստատություններ և ծածկել քաղաքի մի շարք շրջաններ: Վարորդներից շատերը պարզապես մեքենաները փողոցների մեջտեղում են թողել և լողալով դուրս…
Բելգիայում դադարեցվել է գնացքների շարժը հրդեհի պատճառով
Բելգիայում անօթևան տղամարդը պատահաբար այրել է հյուսիսից դեպի հարավ Բրյուսելով անցնող երկաթուղու էլեկտրական մալուխները: Արդյունքում երկաթուղային հաղորդակցությունը մայիսի 14-ի առավոտյան ամբողջությամբ խաթարվել է: RTBF- ի տվյալներով, անօթևան տղամարդն իր համար ապաստան է ստեղծել ճանապարհների մոտ և տաքանալու նպատակով խարույկ է վառել, որը տարածվել է մալուխների վրա, ապա բռնկվել են նաև էլեկտրական սարքավորումները: Երկաթուղային հաղորդակցության մի…
Հնդկաստանում ցիկլոնի պատճառով չեղարկվել են գնացքների չվերթերը
Հնդկաստանի երկաթուղիների նախարարությունն տեղեկացրել է Օդիշա արևելյան նահանգի տարածքով անցնող ավելի քան 220 գնացքների չվերթերի չեղարկման մասին։ Պատճառը այստեղ մոլեգնող «Ֆանի» հզոր ցիկլոնն է։ Այս մասին հայտնում է The Economic Times թերթը: Հնդկաստանի Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է Բհուբանեշվար քաղաքի օդանավակայանը փակելու մասին։ Փակ կլինի նաև Կալկաթայի օդանավակայանը: Օդիշայի իշխանությունները տարհանել են ավելի քան 1…
Սիրիան, Իրաքն ու Իրանը ցանկանում են միավորել իրենց երկաթուղիները
Սիրիան, Իրաքն ու Իրանը ծրագրում են միավորել իրենց երկաթուղիները միասնական ցանցում։ Այդ հարցով հանդիպում է ծրագրվում։ Այս մասին հայտարարել է կառավարամետ al-Watan թերթը։ Նախագիծը ռազմավարական նշանակություն ունի և սկսվել էր դեռևս 2011 թվականին, սակայն կանգնեցվել էր սիրիական ճգնաժամի մեկնարկից։ Նախագծի նպատակն է Իրաքի և Իրանի համար ապահովել հասանելիություն դեպի սիրիական նավահանգիստներ։ Հեռանկար կա գիծը երկարացնելու…
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին զգալի ներդրում է կատարում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության համար
ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում Հյուսիսատլանտյան դաշինքն օգտագործում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի միջանցքը՝ Աֆղանստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների համար, ինչը նշանակալի ներդրում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության հաջողության գործում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտոնբերգն այս մասին հայտարարել է դաշինքի 70-ամյակի կապակցությամբ ՆԱՏՕ-ի Արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ ունեցած ելույթում, որը տեղ է գտել Ադրբեջանի ԱԳՆ…
Հնդկաստանում գնացքը դուրս է եկել ռելսերից
Հնդկաստանում դեպի Դելի ուղևորվող գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով առնվազն 6 մարդ զոհվել է, մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել, հայտնում է տեղական Hindustan Times կայքը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 04:00-ի սահմաններում՝ Բիհար նահանգում: Հաղորդվում է, գնացքն ընթանալիս է եղել առավելագույն արագությամբ: Երկաթուղու աշխատանքն այս հատվածում…








