երկարաձգել է պայմանագիրը
Բենզեման երկարաձգել է պայմանագիրը Ռեալի հետ
Կարիմ Բենզեման երկարաձգել է պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։ Ինչպես հայտնում է As-ը, մադրիդյան ակումբն ակտիվացրել է պայմանագիրը մինչեւ 2024 թվականը երկարաձգելու տարբերակը։ Մադրիդի «Ռեալն» օգտվեց չգրված կանոնից, ըստ որի «Ոսկե գնդակը» հաղթած խաղացողի հետ պայմանագիրը ավտոմատ կերպով երկարաձգվում է։ Ֆրանսիացին հասկանում է, որ հաջորդ մրցաշրջանն իր վերջինն է լինելու Մադրիդում։ Բրազիլացի հարձակվող Անդրիկը Մադրիդի «Ռեալին»…
Չելսին երկարաձգել է պայմանագիրը Էնցո Ֆերնանդեսի հետ
«Չելսին» երկարաձգել է պայմանագիրը Էնցո Ֆերնանդեսի հետ։ Ինչպես հայտնում է TyC Sports-ի լրագրող Սեզար Լուիս Մերլոն, լոնդոնյան ակումբն ակտիվացրել է պայմանագիրը մինչև 2032 թվականը երկարաձգելու տարբերակը։ Արգենտինացի կիսապաշտպանը «Չելսի» է տեղափոխվել «Բենֆիկայից» այս տարվա փետրվարի 1-ին 121 միլիոն եվրոյի դիմաց։ Ի սկզբանե նրա պայմանագիրը հաշվարկված էր մինչեւ 2031 թվականը։ Էնցոն Պրեմիեր լիգայում անցկացրել է 10…
Չելսին երկարաձգել է պայմանագիրը Սիլվայի հետ
«Չելսին» երկարաձգել է պայմանագիրը Տիագո Սիլվայի հետ։ Բրազիլացի պաշտպանի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը: Տիագոն «Չելսիում» հանդես է գալիս 2020 թվականից։ Ակումբի հետ նա հաղթել է Չեմպիոնների լիգան, Եվրոպայի սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնությունը։ Այս մրցաշրջանում Սիլվան «Չելսիի» կազմում անցկացրած 24 խաղում 2 գոլային փոխանցում է կատարել բոլոր մրցաշարերում:
Գավին երկարաձգել է պայմանագիրը Բարսելոնայի հետ
Կիսապաշտպան Գավին երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։ 18-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը կատալոնական ակումբի հետ հաշվարկված է մինչեւ 2026 թվականը։ Փոխհատուցման չափը կազմել է 1 մլրդ եվրո։ Գավին Բարսելոնայի համակարգում է 2015/16 մրցաշրջանից։ Մեծահասակների հավաքականի կազմում կիսապաշտպանն իր նորամուտը նշել է 2021 թվականին։
Ռիս Ջեյմսը երկարաձգել է պայմանագիրը Չելսիի հետ
Ռիս Ջեյմսը երկարաձգել է պայմանագիրը «Չելսիի» հետ։ 22-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը հաշվարկված է մինչև 2027 թվականի ամառ։ «Չելսիի» շրջանավարտն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայի 5 հանդիպում է անցկացրել ակումբի կազմում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Միլները երկարաձգել է պայմանագիրը Լիվերպուլի հետ
36-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Միլները երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ՝ տեղեկացնում է մերսիսայդյան ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի միջև նոր համաձայնագիրը կգործի մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը:






