Չելսին երկարաձգել է պայմանագիրը Սիլվայի հետ

Ամենադիտվածներ

Մենք պայքարելու ենք չեմպիոնության համար. Սիլվա

«Չելսին» երկարաձգել է պայմանագիրը Տիագո Սիլվայի հետ։

Բրազիլացի պաշտպանի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:

Տիագոն «Չելսիում» հանդես է գալիս 2020 թվականից։ Ակումբի հետ նա հաղթել է Չեմպիոնների լիգան, Եվրոպայի սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնությունը։

Այս մրցաշրջանում Սիլվան «Չելսիի» կազմում անցկացրած 24 խաղում 2 գոլային փոխանցում է կատարել բոլոր մրցաշարերում:

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ