երկկողմ համագործակցություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին
Հոկտեմբերի 1-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ «Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել հանդիպման և ծանոթության համար՝ նշելով, որ հայ-բրիտանական հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար կարևոր է: Նա հավելել է, որ երկկողմ հարաբերություններում բազում չօգտագործված հնարավորություններ կան…
Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՊՆ նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերին: «Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է սահմանային իրավիճակը` նշելով ադրբեջանական կողմից իրադրությունը ապակայունացնելուն միտված գործողությունների մասին: Փորձ է արվել Հայաստան ներմուծել կեղծ տվյալներով…
Նոր հեռանկարներ սպորտի ոլորտում հայ-սերբական հարաբերությունների զարգացման համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչին: Աշխատանքային հանդիպման օրակարգում եղել են սպորտի ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ողջունելով դիվանագետին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Սերբիան ունեն պատմական և քաղաքակրթական ընդհանրություններ, ինչն ամուր հենք է՝ բարեկամական կապերի…
Պաշտոնական այցով Հայաստանում է Իրաքի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը
Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների կազմով հանդիպումը։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Իրաքի երկկողմ համագործակցության հեռանկարները, կարևորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները` փորձի փոխանակում, կանոնավոր ռազմաքաղաքական խորհրդակցություններ, ռազմատեխնիկական համագործակցություն։ Հանդիպման…
ՀՀ Ազգային ժողովի նախագահը հյուրընկալել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 14-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության նոր հնարավորությունները եւ ծրագրերի արդյունավետ իրականացման ուղիները: Արարատ Միրզոյանը կարեւորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելությունը Հայաստանում՝ բարձր գնահատելով կառույցի հետ ձեւավորված համագործակցության մակարդակը: Նրա խոսքով՝ ավելի քան քսան տարի…
Հայաստանում է ՌԴ զինված ուժերի աշխատանքային խումբը
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանի համաձայն Երևանում անցկացվող ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ոլորտում փոխգործակցության հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի աշխատանքային խումբը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: