Սուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին

Ամենադիտվածներ

Հոկտեմբերի 1-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։

«Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել հանդիպման և ծանոթության համար՝ նշելով, որ հայ-բրիտանական հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար կարևոր է: Նա հավելել է, որ երկկողմ հարաբերություններում բազում չօգտագործված հնարավորություններ կան և անհրաժեշտ է երկուստեք ջանքերի ներդրմամբ նոր օրակարգեր ձևավորել: Սուրեն Պապիկյանն արտահայտել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնել երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և գիտակրթական ոլորտներում:

Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ միաժամանակ շնորհավորելով Սուրեն Պապիկյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթելով արդյունավետ գործունեություն: Ներկայացնելով Հայաստանի պետական-քաղաքական տարբեր շրջանակների հետ հանդիպումների արդյունքները՝ նա շեշտել է, որ Միացյալ Թագավորությունը հետաքրքրված է բազմակողմ համագործակցությամբ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ գործակցության հեռանկարները տարբեր բնագավառներում, ինչպես օրինակ՝ գործարարության, զբոսաշրջության, նոր տեխնոլոգիաների, կլիմայի փոփոխության մարտահրավերի դեմ պայքարի, արդյունավետ կառավարման և քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման ուղղությամբ: Փոխվարչապետը վստահեցրել է, որ Հայաստանը հավատարիմ է կառավարման համակարգի բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների ու մեխանիզմների զարգացման քաղաքականությանը:

Ըստ նրա՝ Հայաստանը հանձնառու է 2018թ. հեղափոխությունից ստանձնած պարտավորությանը՝ հաստատակամորեն ընթանալու աշխարհի ժողովրդավարական պետությունների ընտանիքի անդամ դառնալու ուղղությամբ:

Զրույցի ընթացքում Սուրեն Պապիկյանն առանձնացրել է հայ-բրիտանական համագործակցության հնարավոր ուղղությունները տնտեսական ասպարեզում: Մասնավորապես նշվել է Երևանի և Լոնդոնի միջև ուղիղ չվերթների վերականգնման անհրաժեշտությունը՝ ելնելով երկկողմ համագործակցության խորացման և բիզնես ոլորտի զարգացման անհրաժեշտությունից: Անդրադարձ է կատարվել նաև վերականգնվող, մասնավորապես՝ արևային էներգիայի արտադրության ոլորտում համագործակցության, գիտության ու կրթության բնագավառներում նոր տեխնոլոգիաների համատեղ կիրառման հնարավորություններին:

Անդրադառնալով հետպատերազմյան շրջանում ստեղծված իրադրությանը՝ փոխվարչապետն ընդգծել է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման ուղղությամբ բազմակողմանի ջանքերի ներդրման անհրաժեշտությունը: Նա գնահատելի է համարել Միացյալ Թագավորության դիրքորոշումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որը կայուն և երկարատև խաղաղություն կբերի: Քննարկվել է նաև Սյունիքի անվտանգային և սոցիալ-տնտեսական դրությունը: Այդ համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է մարզի ճանապարհային ցանցի նորացման, համայնքների զարգացման և բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման նպատակով ՀՀ կառավարության առաջնահերթությունները՝ վստահություն արտահայտելով, որ մինչև տարեվերջ այդ ուղղությամբ էական տեղաշարժեր են սպասվում»,- ասված է հաղորդագրության մեջ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();