երկրաշարժ
ԱՄՆ-ի արևմտյան ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Օրեգոն նահանգի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Նրա տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Կուս Բեյ քաղաքից 289 կմ դեպի արևմուտք, որտեղ ապրում է մոտ 16,1 հազար մարդ։ Օջախը գտնվել է 12 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
Թուրքիայում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հարավային Ադանա նահանգում գրանցվել է 5,0 մագնիտուդով երկրաշարժ: Երկրի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման վարչության (AFAD) հաղորդագրության մեջ նշված է, որ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Քոզանի շրջանում` Երևանի ժամանակով 21:07-ին: Գերատեսչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա:
Չինաստանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։Այս մասին հայտնել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Գերատեսչության տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կուչա քաղաքի մոտակայքում գտնվող Ակսուի շրջանում՝ օջախի 10 կմ խորությամբ։ Նշվում է, որ շուրջ 2,7 միլիոն բնակչություն ունեցող շրջանում տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Երկրաշարժ է եղել Վրաստանում
Հոկտեմբերի 25-ին` տեղական ժամանակով ժամը 18:13-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սարչապետ և Նորաշեն գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
Արգենտինայում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Արգենտինայի արևմուտքում՝ Սան Լուիս նահանգում, 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Երկրաշարժերի կանխարգելման ազգային ինստիտուտը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 18:24-ին (Երևանի ժամանակով 23:24-ին) 140 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Երկրաշարժ է եղել Ադրբեջանում
Ադրբեջանի Սամուխի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել: 3 բալ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել «Գյանջա» սեյսմոլոգիական կայանից 34 կմ հյուսիս-արևելք։ Ցնցումների օջախը գտնվել է 13 կիլոմետր խորության վրա, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանակաբն ծառայությունը։
5․9 մագնիտուդով երկրաշարժ է եղեղ Թուրքիայի արևելքում
5․9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևելքում: Մալաթիա քաղաքից արևելք գրանցված ցնցումները զգացվել են մի քանի շրջաններում: Թուրքիայի իշխանությունները երկրաշարժի հետևանքով տուժած 187 քաղաքացիների մասին են հայտնել, երեք շինություն մասնակիորեն փլուզվել է: Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղական ժամանակով ժամը 19:03-ին Ջալիլաբադից ոչ հեռու գրանցված երկրաշարժի մագնիտուդը կազմել է 3.6: Երկրաշարժի օջախը գտնվել է 36 կմ խորության վրա:
Իրանում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ուրբաթ առավոտյան Իրանի Հարավային Խորասան և Քերման նահանգների սահմանին 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr գործակալությունը: Ավերածություններ և վիրավորներ չկան:
Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 02:30-ին։ Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դմանիսիի մերձակայքում։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,1 բալ
Պորտուգալիայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պորտուգալիայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Պորտուգալիայի կառավարությունում հայտարարել են, որ օգոստոսի 26-ին տեղի ունեցած երկրաշարժը թույլ է տվել ստուգել երկրի պատրաստվածությունը բնական աղետներին:
ՌԴ-ում 7,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
7,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: Ստորգետնյա ցնցումների պատճառով շրջանի բնակիչները լքել էին իրենց տները։ Հետցնցումը, ըստ ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի, տեղի է ունեցել Երևանի ժամանակով 23:21-ին: Դրա ուժգնությունը կազմել էր 4,7 մագնիտուդ։
Երկրաշարժ Երևան քաղաքից 30 կմ հարավ
Սույն թվականի հուլիսի 18-ին` տեղական ժամանակով ժամը 19:40-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․04⁰ և արևելյան երկայնության 44.51⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 30 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2,7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Հայտնում…
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում
Մայիսի 11-ին՝ ժամը 17:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։21-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օջախի 10 կմ խորությամբ, 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ադրբեջան՝ Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի…
Թուրքիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի արևելքում գտնվող Էլյազիգ շրջանում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր Բնական աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գրասենյակը (AFAD։ Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 03։25-ին, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էլյազիգի կենտրոնում։ Այս պահին երկրաշարժի որևէ բացասական հետևանք չի գրանցվել:




