Պորտուգալիայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Պորտուգալիայի կառավարությունում հայտարարել են, որ օգոստոսի 26-ին տեղի ունեցած երկրաշարժը թույլ է տվել ստուգել երկրի պատրաստվածությունը բնական աղետներին: