երկրաշարժ

  • Իրանում տեղի է ունեցել 4,8 մագնիտուդով երկրաշարժ

    Իրանում տեղի է ունեցել 4,8 մագնիտուդով երկրաշարժ

    Իրանի Հորմոզգան նահանգում տեղի է ունեցել 4,8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը։ Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 11: 04-ին Ֆինի շրջանում, խորությունը՝ 21 կիլոմետր։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան:

  • Երկրաշարժ՝ Թուրքիայի հարավ-արևելքում

    Երկրաշարժ՝ Թուրքիայի հարավ-արևելքում

    Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD): Հաղորդվում է, որ Յուքսեկովի շրջանում ցնցումներ են տեղի ունեցել տեղական ժամանակով 07.36-ին (ՀՀ ժամանակով՝ 8:36)։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 5,74 կմ խորության վրա։

  • Երկրաշարժ՝ Թուրքիայի Մալաթիա նահանգում

    Երկրաշարժ՝ Թուրքիայի Մալաթիա նահանգում

    Թուրքական Մալաթիայում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Աղետների կառավարման վարչությանը: Երկրաշարժի օջախը գտնվել է 8,76 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

  • 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադանայում

    4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադանայում

    Ավելի քան 4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել թուրքական Ադանա նահանգում (երկրի հարավ)։ Այս մասին հայտարարել են տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությունում (AFAD)։ «4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադանայում, Սաիմբեյլի շրջանում, ժամը 12.37-ին»,- նշել են գերատեսչությունում։ Ընդգծվել է, որ օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։ Թուրքիայում հերթական երկրաշարժի հետեւանքով տուժածների եւ զոհերի, ինչպես…

  • Երկրաշարժ է գրանցվել ՌԴ-ում

    Երկրաշարժ է գրանցվել ՌԴ-ում

    Երկրաշարժ է գրանցվել ՌԴ Պյատիգորսկի շրջանում։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։ Կենտրոնի տվյալներով՝ 4,3 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել Պյատիգորսկից 99 կիլոմետր հյուսիս-արևելք:  

  • Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում և Արցախում

    Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում և Արցախում

    Մարտի 24-ին` տեղական ժամանակով 07:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 03:16-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.48⁰ և արևելյան երկայնության 45.21⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի…

  • Թուրքիայում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

    Թուրքիայում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

    Այսօր՝ մարտի 4-ին, Թուրքիայում 5 կմ խորությամբ 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մալաթիա քաղաքից 59 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 441 հազար մարդ։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

  • Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արևելք

    Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արևելք

    Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը՝ 23:33-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 19:33-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.52⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է…

  • Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել

    Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել

    Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը հայտնել է, որ տեղական ժամանակով 19:29-ին Մալաթիայի Յեսիլյուրթ շրջանում տեղի է ունեցել 4,9 մագնիտուդով երկրաշարժ։ Պարզվել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։

  • Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 38 հազարը

    Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 38 հազարը

    Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 38 հազար մարդ: Թուրքիայում զոհերի թիվը շուրջ 32 000 է՝ հայտնում են Աղետների հետևանքների վերացման վարչությունից: Ստորգետնյա ցնցումների գոտուց տարհանվել է շուրջ 160 հազար մարդ: Փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո, ընդհանուր առմամբ, 2724 հետցնցում է գրանցվել։ Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացրել են, որ փլվել կամ մասնակի ավերվել…

  • Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հատել է 24․000-ի սահմանը

    Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հատել է 24․000-ի սահմանը

    Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 24617-ի։ Այս թարմացումը հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։ «Ցավոք, մենք ստիպված ենք արձանագրել մահվան դեպքերի աճ, այժմ նրանց թիվը 24617 է»,- ասել է նա։

  • Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտ 25 հազարի

    Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտ 25 հազարի

    Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտ 25 հազարի: Թուրքիայում, վերջին տվյալների համաձայն, զոհվել է 20 665 մարդ, վիրավորների թիվը հասել է 80 000-ի: Սիրիայում վերջին տվյալով զոհվել է ավելի քան 3500 մարդ:

  • Թուրքիայի հարավային ափերի մոտ նոր երկրաշարժ է տեղի ունեցել

    Թուրքիայի հարավային ափերի մոտ նոր երկրաշարժ է տեղի ունեցել

    Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգի Յայլադաղը շրջանի ափերի մոտ 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ափից 71,61 կմ հեռավորության վրա հայտնել է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը (AFAD): Ցնցումները Միջերկրական ծովում գրանցվել են տեղական ժամանակով 03.22-ին։ Աղբյուրը գտնվել է 6,94 կմ խորության վրա։

  • Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 816-ի

    Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 816-ի

    Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 816-ի, երեք մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Նախնական հաշվարկներով՝ երկրաշարժը վնաս է հասցրել 2 քաղաքների և ավելի քան 70 գյուղերի, ավերվել են շենքերի 20-50%-ը։ Հիշեցնենք, որ հունվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության…

  • Երևանում ու մարզերում երկրաշարժ է զգացվել

    Երևանում ու մարզերում երկրաշարժ է զգացվել

    Երևանում ու մարզերում երկրաշարժ է զգացվել: Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳ փրկարար ծառայությունից։ Նախնական տվյալներով երկրաշարժը տեղի է ունեցել Իրանում, էպիկենտրոնում 8 բալ է գրանցվել։ Փրկարար ծառայությունը քիչ անց տվյալները ընդհանրացնեով ավելի մանրամասն տեղեկություններ կհայտնի: