երկրորդ ընթերցում

  • Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Հարկային օրենսգրքում և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը։ Հարկային օրենսգրքում փոփոխություններով նախատեսվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ, իրականացնել հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող միջոցառումներ։ Իսկ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է ապրիլի 19-ը սահմանել…

    Ապրիլի 19-ը սահմանվեց Հարկ վճարողի օր
  • ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը։ Դրանով առաջարկվում է ստեղծել ենթամասնագիտացված դատարաններ, որոնք իրավասու կլինեն քննել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը։ Սրանով նախատեսվում է նաև լուծել դատարանների գերբեռնվածության խնդիրը։ Նշենք, որ նախագծով կարգավորվելու է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և «Սնանկության մասին» օրենքով…

    ԱԺ-ն ընդունեց դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը
  • Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Նախագծի հեղինակներն են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը և Սիփան Փաշինյանը։ Օրինագիծը ընդունվեց միաձայն։ Ըստ նածագծի՝ նախատեսվում է ոստիկանությանն իրավունք վերապահել ունենալու այն տեխնիկական միջոցները, որոնք անհրաժեշտ են հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնելու համար: Զեկուցողի տեղեկացմամբ՝…

    Ոստիկանությունը գաղտնալսում կիրականացնի առանց ԱԱԾ միջնորդության․ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ միաձայն կողմ քվեարկեց
  • Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքի մի շարք նախագծեր, որոնք քննարկվել էին նախորդ օրերին տեղի ունեցած նիստերի ընթացքու: Այսպիսով խորհրդարանը. Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը (97 կողմ): Ըստ նախագծի՝ գրպանահատությունը մասնավոր մեղադրանքից կտեղափոխվի հանրային մեղադրանքի տիրույթ: Նախագծով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել…

    Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծեր
  • Սեպտեմերի 10-ին՝ ԱԺ հերթական նիստի ընթացքում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց մի շարք օրենքների նախագծեր: Դրանք են. «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և…

    ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ մի շարք օրենքի նախագծեր ընդունեց
  • Հունիսի 25-ի նիստում Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը՝ 73 կողմ և 32 դեմ ձայներով: Փաթեթով առաջարկվող հիմնական փոփոխություններից է եկամտային հարկի համահարթեցումը: Եկամտային հարկը կդառնա 23 տոկոս, ապա աստիճանաբար նվազելով՝ կհասնի 20 տոկոսի: Նախագծով բարձրացվում է նաև վարկային կազմակերպությունների, գրավատների, փոխանակման կետերի պետական տուրքը:

    ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը