ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը։
Դրանով առաջարկվում է ստեղծել ենթամասնագիտացված դատարաններ, որոնք իրավասու կլինեն քննել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը։ Սրանով նախատեսվում է նաև լուծել դատարանների գերբեռնվածության խնդիրը։
Նշենք, որ նախագծով կարգավորվելու է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և «Սնանկության մասին» օրենքով սահմանված վարույթների հարաբերակցությունը։
Խորհրդարանում նախագծերի փաթեթն անցավ 97 կողմ, 20 դեմ ու 3 ձեռնպահ ձայներով։
