Երվանդ Զախարյան
Երվանդ Զախարյանի և Արսեն Լալայանցի քրեական հետապնդումը դադարեցվել է
Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել դադարեցնել քրեական հետապնդումը Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախիկին պետ Արսեն Լալայանցի նկատմամբ: Այս մասին հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել էր, որ Երվանդ Զախարյանը և Արսեն Լալայանցը կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ…
Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների: Այսպես, պարզվել է, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում ներառված,…
«ՀԲՃ»-ն հրապարակել է նախկին նախարարների ստորագրած փաստաթղթերը Ամուլսարի հետ կապված
«Հայկական բնապահպանական ճակատը» ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում հրապարակել է այն նախկին նախարարների անունները, ովքեր ստորագրել են Ամուլսարում հանքարդյունաբերություն սկսելու փաստաթղթերի տակ: Գրառման մեջ ասված է. «Տեսեք նախկին կոռուպցիոն համակարգի ինչ կարկառուն նախարարներ են ստորագրել Ամուլսարում հանքարդյունաբերություն սկսելու փաստաթղթերի տակ․ Վարդան Այվազյան (մոտ տաս հանքի լիցենզիաներ է ունեցել իր հարազատների անուններով), Արամ Հարությունյան…