Երվանդ Խունդկարյան
Այսօր ևս ՍԴ դատավորները նախագահ չեն ընտրել
Այսօր ևս ՍԴ դատավորները նախագահ չեն ընտրել: ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված այսօր էլ ընդմիջել են նիստը։ «Քվեարկություն տեղի չի ունեցել, ինքնաառաջադրվել է մեկ թեկնածու, դատավորներից մեկն էլ առաջադրել է ևս մեկ թեկնածու, որը, սակայն, ինքնաբացարկ է ներկայացրել»,- նշել է Էդգար Շաթիրյանը։ Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք…
Թողնում են այն միջավայրը, որտեղ աշխատում եմ 1992 թ-ից․ Խունդկարյան
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Սույն թվականի սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր, ինչը ենթադրում է, որ թողնում եմ այն միջավայրը, որտեղ աշխատում եմ 1992 թվականից սկսած (ընդ որում՝ 2001 թվականից սկսած՝ որպես դատավոր): Աշխատելով Հայաստանի Հանրապետության դատական համակարգում գրեթե…
Խունդկարյանը, Շաթիրյանն ու Վաղարշյանն ընտրվեցին ՍԴ դատավորներ
ՀՀ ազգային ժողովում փակ, գաղտնի քվեարկությամբ կայացավ ՍԴ դատավորի թեկնածուների ընտրությունը։ Քվերակության արդյունքներով՝ 3 թեկնածուները՝ Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանն ու Արթուր Վաղարշյանը ընտրվեցին ՍԴ դատավորներ ու իրենց պաշտոնը կստանձնեն ԱԺ-ում երդում տալու պահից։ Քվեարկությանը մասնակցել են միայն իշխող «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորները։ Խունդկարյանի թեկնածության օգտին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ են արտահայտվել 2-ը,…
ԱԺ նախագահի հայտարարությունը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով և 213-րդ հոդվածի 3-րդ մասով` Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը»,- ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:
Դատավորների ընդհանուր ժողովը առաջադրեց ՍԴ դատավորի թեկնածու
Երեկ՝ հուլիսի 31-ին, Դատավորների ընդհանուր ժողովում որոշում է կայացվել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի վերաբերյալ։ Որոշվել է ՍԴ դատավորի թեկնածու առաջադրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին։ Ինչպես նաև Վճռաբեկի դատավոր Ստեփան Միքայելանն էլ ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի երեք թափուր պաշտոնի համար թեկնածուներ են առաջադրում Կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը և նախագահը։…
Հրավիրվել է դատավորների ընհանուր ժողով
Հուլիսի 11-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի հունիսի 21-ի թիվ 24-Ա հրամանի համաձայն: Երվանդ Խունդկարյանի հրամանի մեջ մասնավորապես ասված է․ « Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասը․ 2019 թվականի թվականի հուլիսի 11-ին ժամը 14:00-ին հրավիրվել Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողով Երևան քաղաքի…
Մեկնարկել է դատավորների արտահերթ ժողովը
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում այսօր մեկնարկել է դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը, որը հրավիրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի հրամանով։ Սպասվում է, որ նիստի ընթացքում դատավորները կքննարկեն վարչապետի կոչով մայիսի 20-ին դատարանների մուտքերն և ելքերն արգելափակելու գործողությունները: