Հասարակություն

Այսօր ևս ՍԴ դատավորները նախագահ չեն ընտրել

Այսօր ևս ՍԴ դատավորները նախագահ չեն ընտրել: ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված այսօր էլ ընդմիջել են նիստը։

«Քվեարկություն տեղի չի ունեցել, ինքնաառաջադրվել է մեկ թեկնածու, դատավորներից մեկն էլ առաջադրել է ևս մեկ թեկնածու, որը, սակայն, ինքնաբացարկ է ներկայացրել»,- նշել է Էդգար Շաթիրյանը։

Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք մամուլում շրջանառվող անունների մասին է խոսքը, Շաթիրյանը դրական պատասխան է տվել։

Ըստ մամուլում շրջանառված տեղեկությունների՝ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը առաջադրել է Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, Խաչատրյանը, սակայն, ինքնաբացարկ է ներկայացրել, իսկ Երվանդ Խունդկարյանը ինքնաառաջադրվել է:

Սեպտեմբերի 23-ին մեկնարկել է Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ ընտրելու համար հրավիրված աշխատակարգային նիստը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ