Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ

  • Թիվ 1 տուն-ինտերնատում բնակվող տարեցներից մեկն իր մատանին նվիրել է Աննա Հակոբյանին

    Թիվ 1 տուն-ինտերնատում բնակվող տարեցներից մեկն իր մատանին նվիրել է Աննա Հակոբյանին

    ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր «Ֆեյսբուք»-ի էջում գրառում է կատարել՝ կից տեղադրելով լուսանկարներ: «Թիվ 1 տուն ինտերնատում տիկին Լառան (նկարում) իր ձեռքից մատանին հանեց, դրեց իմ մատը՝ որպես իրենից հիշատակ… Ինչպես որ մայրիկներն են իրենց ամենասիրելի զարդը նվիրում դուստրերին, կամ՝ տատիկները՝ թոռներին»,- նշված է գրառման մեջ:

  • Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում տոնական տրամադրություն է․ այցելել էր Աննա Հակոբյանը

    Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում տոնական տրամադրություն է․ այցելել էր Աննա Հակոբյանը

    ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այցելեց  թիվ 1 տուն-ինտերնատ ՝շնորհավորելու ինտերնատում բնակվող տարեցների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը: Վարչապետի պաշտոնակատարի տիկինը նշեց, որ տուն-ինտերնատի ընտրությունը պատահականության սկզբունքով է եղել: «Եթե կարողանայի բոլորն այցելել, շատ լավ կլիներ: Ամանորն ու Սուրբ ծնունդը տարվա այն ժամանակահատվածն է, երբ պետք է մեր շուրջը նայենք և մեր ուշադրության կարիքն ունեցողներին փորձենք ուրախացնել, որպեսզի տարին ուրախ նոտայով ավարտվի»,- ասաց նա: Աննա Հակոբյանի խոսքով՝ իրենք տուն-ինտերնատի բնակիչներին  տեղական արտադրության նվերներ են բերել: «Տեղական արտադրողները արձագանքել են մեր առաջարկին: Նվերները տատիկ-պապիկների հարմար նախատեսված հագուստ է՝ գուլպաներ, ժակետներ, և այլն»,- նկատեց նա:…

  • «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն՝ դատարանի առաջ

    «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն՝ դատարանի առաջ

    Հայտնի է դարձել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարի դեմ հայցով դատական առաջին նիստի օրը. ԱԺ ընտրություններից հետո, դեկտեմբերի 11-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կքննվի «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վահան Զուրաբյանի հայցն ընդդեմ նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի, հայտնում է 168.am-ը։ Վահան Զուրաբյանը դատարան է դիմել՝ վիճարկելու Աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարարի…