Երևան-Էջմիածին ճանապարհ
Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ պայքարող քաղաքացիները, որոնք վաղ առավոտից փակել էին Երևան-Էջմիածին ճանապարհը, երկար բանակցություներից հետ բացեցին։ Ցուցարարներին այցելել էին ԱԺ նորընտիր պատգամավորները, Արմավիրի մարզպետը։ Երկար կոչերից ու բանակցություններից հետո, ի վերջո, ցուցարարները համաձայնեցին բացել ճանապարհը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ, հնարավոր է, երկուշաբթի որոշում կայացվի, որ Մանվել Գրիգորյանը նորից…
Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող էջմիածինցիները ժամը 16։30 Երևան-Էջմիածին ճանապարհը կբացեն, բայց բողոքի ակցիաները կշարունակվեն։ «Վաղը ժամը 11։00-ին շարունակելու ենք մեր պայքարը։ Մենք չենք թողնելու ոչինչ այսպես։ Այն դատավորը, որը վճիռը կայացրել է, պետք է հստակ պատասխան տա։ Մենք օրենքի շրջանակներում շարունակելու ենք պայքարել Մանվել…
Էջմիածնում շարունակվում են Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ երեկվանից սկսած բողոքի ակցիաները։ Մասնակիցները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը։ Նրանք պահանջում են դարձյալ կալանավորել Մանվել Գրիգորյանին, նրան զրկել գեներալի կոչումից։ Ակիցիայի մասնակիցներին է միացել նաև Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը։ «Ժողովուրդը դեմ է, որպեսզի էդպիսի մարդ ապրի իրենց կողքին։ Ստեղ որևէ մեկը որևէ մեկից չի…