Երևան-Ստամբուլ-Երևան
«FlyOne Armenia» ավիաընկերությունը պատրաստ է Երևան- Ստամբուլ-Երևան ուղղությամբ առաջին չվերթի իրականացմանը, որը կայանալու է փետրվարի 2-ին: Բոլոր նախապատրաստական աշխատանքներն արված են, հակահամաճարակային միջոցառումները հաշվի են առնված: Երևան- Ստամբուլ- Երևան երթուղով չվերթերի նկատմամբ հետաքրքրություն կա: Արմենպրեսի հետ զրույցում «FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը նշեց, որ ներկայում չվերթի առնչությամբ առկա աշխուժության մակարադակը համապատասխանում է ընկերության…
Հայկական «Flyone Armenia»-ն Թուրքիայի իշխանությունների կողմից ստացել է թույլտվություն իրականացնելու Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ թռիչքներ: ՏԱՍՍ գործակալությանն այս մասին հայտնել է «Flyone Armenia» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
Ինչպես հայտնել էինք ՀՀ քաղաքացիական ավիացիան թույլատրել է Flyone Armenia ընկերությանը չվերթեր իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: Համապատասխան որոշումն այժմ պետք է կայացնեն նաև Թուրքիայի ավիացիոն իշխանությունները: Flyone Armenia-ին թույլատրվել է չարտերային չվերթներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով FlyOne-ը չեղարկեց դեկտմեբերի 20-ից հունվարի 31-ը նախատեսված Երևանից ՌԴ բոլոր չվերթները Հաշվի առնելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կարգավորված…
Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները թույլատրել են Flyone Armenia ընկերությանը իրականացնել չարտերային չվերթներ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: Ի պատասխան Արմենպրես լրատվական գործակալության հարցին, այդ մասին հայտնեցին ընկերության խորհրդից: «Flyone Armenia ընկերությունն օրեր առաջ դիմել էր թե Հայաստանի, թե Թուրքիայի ավիացիոն իշխանություններին Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չարտերային չվերթներ իրականացնելու խնդրանքով: Շնորհակալ ենք Հայաստանի ավիացիոն իշխանություններին հարցին դրական ընթացք տալու համար»,- ասաց…