Երևան-Սևան-Իջևան

  • Մեքենան ընկել է Աղստև գետը․ վարորդը մահացել է

    Մեքենան ընկել է Աղստև գետը․ վարորդը մահացել է

    Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, առավոտյան Երևան-Սևան-Իջևան ճանապարհին մեքենան ընկել է աղստև գետը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ժամը 07:30-ի սահմաններում «ԳԱԶ-31029» ավտոմեքենան ճանապարհի 135-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու հայտնվել գետում։ Ըստ աղբյուրի՝ մեքենայի վարորդ 21-ամյա Անուշավան Գևորգյանը մահացել է։ Կատարվում է քննություն։

  • Մ-4 և Մ-2 ճանապարհներին կիրականացվեն ճանապարհային անվտանգության միջոցառումներ

    Մ-4 և Մ-2 ճանապարհներին կիրականացվեն ճանապարհային անվտանգության միջոցառումներ

    Սեպտեմբերի 30-ին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Մ-4, Երևան-Սևան-Իջևան և Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի միջպետական ճանապարհների 9 վթարավտանգ կետերում կիրականացվեն ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումներ։ «Վթարավտանգ երկու կետերը գտնվում են Տավուշի մարզում՝ Դիլիջանի ոլորաններում (կմ83+400-կմ84+633 և կմ86+000-կմ86+500 հատվածներ), իսկ 7 կետերը՝ Վայց ձորի…

  • Ուժեղացված ծառայություն Երևան-Սևան-Իջևան ճանապարհին. կազմվել է 252 արձանագրություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ուժեղացված ծառայություն Երևան-Սևան-Իջևան ճանապարհին. կազմվել է 252 արձանագրություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը գրում է․ Հունիսի 30-ին ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի 3-րդ և 4-րդ վաշտերն ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևան-Սևան-Իջևան ճանապարհին: Արդյունքում ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 25 մեքենա, որոնցից 16-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում, իսկ մնացածը՝ այլ խախտումների համար: Ընդհանուր կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 252 արձանագրություն, որոնցից…

  • Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է

    Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է

    Երևան-Սևան-Իջևան ( Մ4) միջպետական ավտոճանապարհի 83-րդ կմ-ում՝ Դիլիջանի ոլորաններում գտնվող մասնակի փլուզված ստորին հենապատը ժամանակավորապես վերականգնվել է։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ նկատի ունենալով անձրևային եղանակն ու մոտալուտ ձմեռը՝ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հանձնարարությամբ՝ ճանապարհը սպասարկող «Ծովագյուղի» ՃՇՇ-ի աշխատակիցներն իրենց ուժերով խնդրին կարողացել են ժամանակավոր լուծում տալ։ Հենապատի հիմնանորոգման աշխատանքները…