զախարովա

  • ՀԱՊԿ-ի երեկվա միջոցառումների շրջանակում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակը․ Զախարովա

    ՀԱՊԿ-ի երեկվա միջոցառումների շրջանակում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակը․ Զախարովա

    ՀԱՊԿ-ի երեկվա միջոցառումների շրջանակում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակը, ինչպես նաև ընդհանուր առմամբ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իրավիճակը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք կա՛մ հիմք ենք ընդունում այն, որ մենք ժողովրդավարական հասարակություններ ենք, և մեզ մոտ քաղաքական գործիչները, փորձագետները, քաղաքագետները իրավունք ունեն հայտնելու տարբեր իրադարձությունների վերաբերյալ…

  • Քննարկվում է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստի անցկացման հարցը. Զախարովա

    Քննարկվում է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստի անցկացման հարցը. Զախարովա

    Քննարկվում է մոտ ժամանակներս ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի անցկացման հարցը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ենթադրվում է, որ նախատեսվող նիստի ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները տեսակապի միջոցով կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելության արդյունքները, կդիտարկեն Երևանին աջակցության ցուցաբերելու համատեղ միջոցների վերաբերյալ առաջարկները, այդ թվում՝ Հավաքական անվտանգության խորհրդի…

  • Մենք պատրաստ ենք այսուհետ ևս ամեն կերպ աջակցել հայ-թուրքական երկխոսությանը. Զախարովա

    Մենք պատրաստ ենք այսուհետ ևս ամեն կերպ աջակցել հայ-թուրքական երկխոսությանը. Զախարովա

    Ռուսաստանը մշտապես աջակցում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք պատրաստ ենք այսուհետ ևս ամեն կերպ աջակցել հայ-թուրքական երկխոսությանը։ Հիմք ենք ընդունում այն, որ դա բխում է տարածաշրջանի շահերից, նպաստում կայունությանն ու տնտեսության բարգավաճմանը»,- ասել է Զախարովան։

  • Զախարովան պարզաբանել է ԱՄՆ-ում գնաճի պատճառը

    Զախարովան պարզաբանել է ԱՄՆ-ում գնաճի պատճառը

    ԱՄՆ-ում գնաճի պատճառը ոչ թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, այլ երկրի լիբերալ տնտեսական մոդելի ճգնաժամը։ Այս մասին չորեքշաբթի՝ ապրիլի 20-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Դիվանագետի խոսքով՝ այն, ինչ այժմ «տարածում են Սպիտակ տանը և ամերիկյան հեռուստատեսությամբ, բոլոր քարոզչության մայրն է»։ ԱՄՆ-ում գնաճի հետ կապված իրավիճակը, ըստ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի, սրվել…

  • Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունները երկու անգամ գերիների փոխանակում են իրականացրել

    Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունները երկու անգամ գերիների փոխանակում են իրականացրել

    ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկու անգամ գերիների փոխանակում է իրականացվել։ Նրա խոսքերը ներկայացված են դիվանագիտական գերատեսչության կայքում։ Զախարովայի խոսքով՝ ՌԴ ՊՆ-ն կազմակերպում է մարդասիրական միջանցքներ և բնակավայրերից խաղաղ բնակչության տարհանում։ «Չնայած սրան, Եվրամիությունը ոչ մի կերպ չի ազդում Կիևի վրա, որպեսզի ուկրաինացի ազգայնականները չթաքնվեն խաղաղ քաղաքացիների…

  • ՌԴ-ն վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայում մի շարք միջուկային օբյեկտներ. Զախարովա

    ՌԴ-ն վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայում մի շարք միջուկային օբյեկտներ. Զախարովա

    ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայում մի շարք միջուկային օբյեկտներ՝զինյալների կողմից միջուկային սադրանքները կանխելու համար։ «Հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Չեռնոբիլի, Զապորոժիեի ատոմակայանների և դրանց հարակից տարածքների նկատմամբ։ Օտարերկրյա վարձկաններն օգտագործում են այս երկրում ստեղծված իրավիճակը միջուկային սադրանքներ կազմակերպելու համար, և…

  • Զախարովան մեկնաբանել է ռուս-ուկրաինական բանակցությունները

    Զախարովան մեկնաբանել է ռուս-ուկրաինական բանակցությունները

    ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ռուս-ուկրաինական բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել։ «Հատուկ ռազմական գործողությանը զուգահեռ բանակցություններ են ընթանում նաև ուկրաինական կողմի հետ՝ Ուկրաինայի զինված ուժերի անիմաստ արյունահեղությունը և դիմադրությունը շուտափույթ դադարեցնելու նպատակով»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։  

  • ՌԴ-ն դատապարտել է Թուրքիայում Ջոհար Դուդաևի անվան զբոսայգու բացումը

    ՌԴ-ն դատապարտել է Թուրքիայում Ջոհար Դուդաևի անվան զբոսայգու բացումը

    Ռուսաստանը դատապարտել է Թուրքիայում չեչենական անջատողական շարժման առաջնորդ Ջոհար Դուդաևի անվան զբոսայգու բացումը: Ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք ակնկալում ենք, որ ռուս-թուրքական հարաբերությունների փոխադարձ վստահությունը խարխլող նման քայլերի անթույլատրելիության մասին մեր ազդանշաններն ամենայն լրջությամբ կընդունվեն», – ասել է Զախարովան: ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ ծայրահեղականների և ահաբեկիչների…

  • Զախարովան խաղաղություն և համբերություն է մաղթել Հայաստանին և Ադրբեջանին

    Զախարովան խաղաղություն և համբերություն է մաղթել Հայաստանին և Ադրբեջանին

    Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենաբարդ, ձգձգված և արյունալի հակամարտություններից մեկն է: Լրագրողների հետ ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա խաղաղություն և համբերություն է մաղթել Հայաստանին և Ադրբեջանին` հակամարտության կարգավորման գործում: «Ցանկանում եմ համբերություն Հայաստանին և Ադրբեջանին, ինչպես նաև բոլոր այն փորձագետներին, ովքեր աշխատում են, այդ թվում՝ ռուսական կողմից, նրանց,…

  • ՀՀ-ն դիմել է ՌԴ-ին Թուրքիայի հետ հարաբերություններում միջնորդական դեր ստանձնելու համար. Զախարովա

    ՀՀ-ն դիմել է ՌԴ-ին Թուրքիայի հետ հարաբերություններում միջնորդական դեր ստանձնելու համար. Զախարովա

    Հայաստանը դիմել է Ռուսաստանին Երևանի և Անկարայի միջև հարաբերություններում միջնորդական դեր ստանձնելու համար: Այս մասին, ըստ ria.ru-ի, հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այո, ես կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է աջակցելու Երևանի ու Անկարայի միջև հարաբերություններում միջնորդության համար։ Ռուսաստանը հետաքրքված է և ջանքեր է գործադրում այս գործընթացում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման…

  • ՌԴ-ն ամեն ինչ անում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ամրապնդման համար․ Զախարովա

    ՌԴ-ն ամեն ինչ անում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ամրապնդման համար․ Զախարովա

    Ռուսաստանն ամեն ինչ անում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ամրապնդման, հիշյալ տարածաշրջանի խաղաղ կենսագործունեության կարգավորման ուղղությամբ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք հանդիպմանը: «Եռակողմ ջանքերի շնորհիվ համապատասխան աշխատանքը գործնականում…

  • Զախարովան կոչ է արել բոլոր վեճերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով

    Զախարովան կոչ է արել բոլոր վեճերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով

    Ռուսաստանը կապի մեջ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ՝ իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու նպատակով: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել…

  • Ռուսաստանը մտահոգ է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությամբ․ Զախարովա

    Ռուսաստանը մտահոգ է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությամբ․ Զախարովա

    Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին: Զախարովան ասել է, որ իրենք մտագոհությամբ են ընդունում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում լարվածության աճի ցանկացած դրսևորում «Իհարկե, դա ծայրահեղ բացասաբար է ազդում տարածաշրջանային իրավիճակի վրա ու չի նպաստում ՀՀ ու Ադրբեջանի միջև երկխոսության կարգավորմանը, այն նաև հանգեցնում է երկու երկրների բնակչության շրջանում չարդարացված…

  • Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացել է․ Զախարովա

    Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացել է․ Զախարովա

    ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Ղախարովան ասել է, որ Ռուսաստանը արձանագրում է, որ վերջին շաբաթներին հաջողվել է թուլացնել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Զախարովան ասել է, որ վերջին շաբաթում հաջողվել է հիմնականում թուլացնել լարվածությունը։ «Սահմանային վեճի կարգավորման վերաբերյալ համապատասխան խորհրդատվությունները կշարունակվեն»,- ասել է նա։ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել՝…

  • Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դերը դժվար է գերագնահատել. Զախարովա

    Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դերը դժվար է գերագնահատել. Զախարովա

    ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դերը դժվար է գերագնահատել: Նա նշել է, որ ԼՂ շուրջ իրավիճակի կայունացման ուղղությամբ ամենօրյա աշխատանք է տարվում: «Տեղի են ունենում խորհրդակցություններ, ԱԳ նախարարների հետ բանակցություններ: ԱԳ նախարարությունների հետ և դեսպանությունների գծով մենք փոխգործակցում ենք բառացիորեն ամեն օր: Արտաքին գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցների մասին`…