ՌԴ-ն դատապարտել է Թուրքիայում Ջոհար Դուդաևի անվան զբոսայգու բացումը-Azat TV
Աշխարհ

ՌԴ-ն դատապարտել է Թուրքիայում Ջոհար Դուդաևի անվան զբոսայգու բացումը

Ռուսաստանը դատապարտել է Թուրքիայում չեչենական անջատողական շարժման առաջնորդ Ջոհար Դուդաևի անվան զբոսայգու բացումը: Ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք ակնկալում ենք, որ ռուս-թուրքական հարաբերությունների փոխադարձ վստահությունը խարխլող նման քայլերի անթույլատրելիության մասին մեր ազդանշաններն ամենայն լրջությամբ կընդունվեն», – ասել է Զախարովան:

ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ ծայրահեղականների և ահաբեկիչների փառաբանման և հերոսացման անթույլատրելիության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը սկզբունքային է, դա Մոսկվայի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքն է:

Զախարովայի կարծիքով` նման գործողությունները հակասում են փոխշահավետ համագործակցության ոգուն և  պահանջում են ամենավճռական դատապարտումը ողջ միջազգային հանրության կողմից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ