Զավեն Սարգսյան
Վարչապետի որոշմամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով․ ԿԳՄՍՆ
ՀՀ ԿԳՄՍՆ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 73 տարեկանում կյանքից հեռացել է անվանի մտավորական, լուսանկարիչ, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի արվեստագետի հարազատներին, ընկերներին, գործընկերներին: Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի…
Մահացել է Փարաջանովի թանգարանի տնօրենը
Կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ մահացել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։ «Կյանքից հեռացել է իմ ընկեր և մեծ մարդ Զավեն Սարգսյանը։ Հանգչիր խաղաղությամբ», – գրե; է Երզնկյանը։ https://www.facebook.com/yervand.yerznkyan/posts/3467450383320596?__cft__%5B0%5D=AZUg0tkcSMGrty-jtuB1VQmn3OsGNkf8O3zFcvj8Vrg1LREY-7v5IzKOfJIJcPiuiQlSATJpT32mBVvrr4GECEZuc_3W4CQfk1anmA00C8Vry7wRGNxlV1SUObnpwwtHYv0&__tn__=%2CO%2CP-R
Ստամբուլում առաջին անգամ բացվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցահանդես
Աշխարհահռչակ հայ ռեժիսոր և արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունները, տարատեսակ իրերից պատրաստված կերպարվեստի նմուշներն առաջին անգամ ցուցադրության են ներկայացվել Ստամբուլում՝ Բերայի թանգարանում։ «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, «Փարաջանով, Սարգիսի հետ» խորագրով ցուցահանդեսը գործելու է 2018 թ.-ի դեկտեմբերի 13-ից մինչև 2019 թ.-ի մարտի 17-ը։ Ցուցահանդեսին անդրադարձել է թուրքական birgun.net լրատվական կայքը՝ նշելով, որ այս ցուցահանդեսը «Պոետիկ կինոյի մեծագույն վարպետներից մեկը…



