Զաքիր Հասանով
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կմեկնի Թուրքիա
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կմեկնի Թուրքիա: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն: Հասանովը Թուրքիա է այցելելու օգոստոսի 30-ին: Այցի ընթացքում Հասանովը կմասնակցի Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներին։
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը կմեկնի Իրան
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին հայտնում է Report-ը՝ հղում կատարելով Իրանում Ադրբեջանի դեսպանին։ Նշվում է, որ այցը նախատեսված է հունվարի 25-ին։ Այլ մանրամասներ չի ասվում։
Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատարը հանդիպել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արցախում ռուսական խաղաղապահ զորքի նոր հրամատար է նշանակվել գեներալ-մայոր Անդրեյ Վլոկովը։ Նա հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ՊՆ-ից։ Նշվում է, որ Վոլկովին ներկայացրել է Ռուստամ Մուրադովը։ Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։
Հանդիպել են թուրք ու ադրբեջանցի ՊՆ ղեկավարները
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուս Աքարը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջը՝ Զաքիր Հասանովին։ Հանդիպումը կայացել է Թուրքիայում՝ IDEF 21 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում։ Այս մասին տեղեկանում ենք թուրքական ԶԼՄ-ներից։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում շոշափվել են երկկողմ հետաքրքրության հարցեր, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող ու տարածաշրջանային իրավիճակը։ Թուրքիայի ՊՆ ղեկավարը հաստատել է իրենց աջակցությունը «եղբայր ադրբեջանցիներին»։
Թուրքիայի պահանջով Ալիևը հրամանատարությունից ազատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին. War gonzo
Ռուսական War gonzo նախագծի «Տելեգրամ»-ի ալիքը հայտնում է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ ունեցած կապերի համար հրամանատարությունից ազատել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվում է, որ այս մասին հայտնել են War gonzo-ի աղբյուրները Ստամբուլից: Նախագծի ստացած տվյալների համաձայն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փաստացի ազատված է զինված ուժերի հրամանատարությունից, ինչի պատճառը նրա ունեցած…
Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսով զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը։ «Հոկտեմբերի 7-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսով բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ»,- ասված է հաղորդագրության…
Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների փաստով ՔԿ-ն քրգործ է հարուցել
2020թ. հուլիսի 12-17-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական հենակետերի, զորամասերի, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշի մարզին հարող խորը թիկունքում և մարտական գործողություններին չմասնակցող 8 խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի և շփման սահմանագիծը հարող խիտ բնակեցված շրջաններում ապրող կանանց և…
Ադրբեջանական կողմը փաստացի ընդունել է՝ ապրիլյան գործողությունների նախաձեռնողը ինքն է. ՊՆ մամլո խոսնակ
Այսօր իր ֆեյսբուքյան էջում ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտատրարություն է տարածել այն մասին, որ Զաքիր Հասանովն խորհրդակցություն է անցկացրել և խոստովանել՝ փաստացի և վերջնականապես ընդունելով, որ 2016-ի ապրիլյան գործողությունների նախաձեռնողը ադրբեջանական կողմն է՝ ի դեմս իրեն «Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր խորհրդակցություն է անցկացրել և հոխորտացել՝ փաստացի և վերջնականապես ընդունելով, որ 2016-ի ապրիլյան գործողությունների…
Ադրբեջանի ՊՆ նախարարը քննադատել է Հենրիխ Մխիթարյանին
Ադրբեջանի ՊՆ նախարարը քննադատել է Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին մամուլի ասուլիսի ժամանակ: Զաքիր Հասանովը նշել է. «Հայերը իրենց քաղաքականությունը կառուցել են ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ: Ես, որպես ֆուտբոլով չզբաղվող մարդ, հետաքրքրվել եմ, թե ով է այդ Մխիթարյանը և ինձ ասել են, որ նա խաղային ժամանակի 90 տոկոսը անցկացնում…
Տեղի է ունեցել Թուրքիայի և Ադբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Նախիջևանում տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարի հանդիպումը: Նշենք, որ այնտեղ հունիսի 7-ից սկսվել են «Անխափան եղբայրություն-2019» թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանի նախարարը նշել է, որ երկրի ռազմական հզորությունն ամրապնդելու նպատակով Բաքուն կընդլայնի ռազմատեխնիկական համագործակցությունն Անկարայի հետ: Թուրք նախարարը ևս գոհունակություն է հայտնել…
Կասպրշիկն հանդիպում է ունեցել Հասանովի հետ
Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովն այսօր հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշիկի հետ. հայտնում է Haqqin.az-ը: Տեղեկության համաձայն` հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել շփման գծում ընթացիկ իրավիճակի, մոնիթորինգների արդյունքների մասին: Աղբյուր՝ http://www.yerkir.am










