զենքի կիրառում

  • Անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ

    Անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ

    5-րդ զորամիավորման վարչակազմի զինծառայողների հետ մայիսի 26-ին անցկացվել են կրակային պատրաստության ուսումնական վարժանքներ: Տեսական և գործնական պարապմունքների ընթացքում զինծառայողները զարգացրել են հաստիքային զենքի կիրառման հմտությունները, մարտական իրադրության ժամանակ գործողությունների ներդաշնակման, անհատական և խմբային մարտի վարման կարողությունները։ Անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստություն և կատարել առաջադրված խնդիրները։

  • Կրակային պատրաստության գործնական պարապմունք ՀՀ ԶՈՒ 4-րդ զորամիավորումում

    Կրակային պատրաստության գործնական պարապմունք ՀՀ ԶՈՒ 4-րդ զորամիավորումում

    ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հաստիքային զենքի կիրառման ունակությունների կատարելագործման և կրակի վարման հմտությունների ամրապնդման նպատակով հունիսի 26-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում զինծառայողների հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Բացազատված ուսումնական կետերում զինծառայողները ևս մեկ անգամ հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, հանձնել կրակային պատրաստության ստուգարքներ։